ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեր դրախտը երկրային դրախտ է

Մեր դրախտը երկրային դրախտ է
26.06.2024 | 16:09

Եթե ամռանը դրախտի տոմս ես առել՝ հետադարձով, ուրեմն՝ քեզ Հայաստանի տոմս են տվել։ Եթե Ամերիկայից ես գալիս, կարող ա ուղիղ թռիչք չլինի՝ կարճ կանգառ կատարես որևէ քավարան-պետությունում, բայց հետո, ոնց էլ լինի, կհասնես Հայաստան։ Իսկ Եվրոպայից ավելի մոտ ա՝ համարվում ա, որ քավարանն արդեն անցել ես ու պատրաստ ես դրախտին։

Մեր դրախտը երկրային դրախտ ա, շատ թերություններ ունի։ Բայց եթե դու դեռ չես մեռել ու դեռ գտնվում ես քո մեղավոր մարմնի մեջ, քեզ հենց էդ էլ պետք ա։ Երկնային դրախտի համար դու դեռ շատ ծանր ես, կպոկվես-կընկնես։

Իսկ երկրային դրախտում ինչ ուզում ես՝ արա՝ արևին գրկած մա՛ն արի, պարի՛ թթից քաղցրացած ասֆալտի վրա, մինչև կոկորդդ ընկղմվի՛ հայ աղջիկների ծով աչքերի մեջ, երեկոյան սրճարանում նստած նվաղի՛ շոգից հետո բարձրացած թեթև քամուց ու փիլիսոփայի անիմաստ բաների մասին, մաքրվի եկեղեցիների խնկաբույր օդի մեջ, բռով սառը ջուր խմի քչքչան աղբյուրից։

Ու կե՛ր՝ ինչ ուզում ես։ Մեր դրախտում խնձորն օձի բերած չի, կարելի ա հանգիստ ուտել, Հայաստանի իշխանությունը քեզ չի վտարի։ Թուզն էլ Ադամի թուզը չի, էդ էլ կարելի ա հանգիստ ուտել՝ քա՜ղցր-քաղցր ա։ Մեր Ադամի թուզը սեխն ա, եթե հայերեն տառերով գրված չի, բայց, եթե կլպես, կորցնում ա սեռական հատկանիշները, ու կարելի ա դա էլ հանգիստ վայելել, մենակ թե վրայից անմիջապես ջուր չխմե՛ս, թե չէ դրախտային օրերը զուգարանից դուրս չես գա։

Իսկ փողոցում՝ արևի տակ՝ արկղերի մեջ կողք-կողքի պառկած են մախմուր ծիրանը, անթրաշ դեղձը, հասածությունից պայթող բոսորագույն կեռասը, թթվաշ բալը, անմեղ սալորը, դամբուլ դամբուլը։

Մեր մոտ մի կապ խառը կանաչու մեջ միասին հանգիստ գոյատևում են փիլիսոփա ռեհանը, սրամիտ ծիտրոնը, թեթևսոլիկ համեմը, անտարբեր մաղադանոսը, բամբասկոտ սամիթը։ Բա սեփական թարմության բույրից հարբած նազրվան վարունգը, բա արևի կարմիր ջերմությունը գողացած պոմիդորը, բա ազնվազարմ բադրջանը՝ իր փայլուն հանդերձներով…

Հա՛ էդ բոլորը մեր մոտ ա։ Նենց որ՝ եթե ամռանը դրախտի տոմս ես առել՝ հետադարձով, արի՛։ Վերջիվերջո՝ երկնային դրախտին էլ ա պետք նախապատրաստվել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8809

Մեկնաբանություններ