ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Ինչո՞ւ պիտի Ռուսաստանը մեզ ցածր գնով գազ վաճառի

Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Ինչո՞ւ պիտի Ռուսաստանը մեզ ցածր գնով գազ վաճառի
01.06.2013 | 00:06

Ամեն օր մի բան գցում են եթեր՝ գազի հարցը առժամանակ շղարշելու համար: Այնինչ գազի հարցը սոսկ միայն գների բարձրացման հարցը չէ: Այն այսօր դառնում է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների վերանայման առարկա: Ես դեմ եմ, որ Ռուսաստանը Հայաստանին գազ վաճառի դրա միջազգային գնից ցածր գնով եւ ընդհանրապես որեւէ զիջում կատարի առեւտրային, տնտեսական եւ այլ հարաբերություններում: Որովհետեւ գիտեմ, որ դրանք, ի վերջո, մեր քթից բերելու է եւ մեզ հետ այդպես վարվելու իրավունքը մեզնից է ստացել: Ինձ համար միանգամայն անընդունելի է գազի գնի պատճառով երկու տարին մեկ ՀՀ պետական ունեցվածքի փոխհատուցման ապրանք դառնալը եւ Հայաստանում ռուսական պետական սեփականության օջախների ընդլայնումը: Ի՞նչ ենք ուզում Ռուսաստանից, ինչո՞ւ պիտի Ռուսաստանը մեզ ցածր գնով գազ վաճառի, որ ամբողջ ժողովրդով ռուսներից հիասթափման հիստերիկայի մեջ ենք ընկնում, խռովկան պոռնիկի նման սպառնում ենք մահճակալի վրա <պատժել> նրան: Ե՛լքը: Դադարեցնել այս աղմուկը: Զուգահեռաբար երեք ամսվա գազի պաշար հավաքել Աբովյանի գազի պահեստարաններում, Իրանի հետ արագացված բանակցություններ սկսել գազի մատակարարման եւ գնի վերաբերյալ ու այս հարցը փակել: Իրանը, վստահ եմ, խելոք եւ նորմալ բանակցությունների դեպքում որոշակի գնային զիջում կանի Հայաստանին: Թուրքիային Իրանի կողմից գազի 1000 խմ-ն 335 դոլարով վաճառելը լրիվ այլ պատմության կոմպրոմիսային արդյունք է եւ չի կարող մեզ համար կողմնորոշիչ դեր ունենալ: Բացի այդ, նշանակություն կունենա նաեւ այն, որ մենք գազը գնելու ենք առաջին ձեռքից եւ նրա գնի մեջ վրացական տրանզիտի 10 տոկոսը չի լինի: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի էմբարգոյին, ապա այստեղ էլ, վստահ եմ, Միացյալ Նահանգները հասկացողություն կցուցաբերի Հայաստանի այս քայլի նկատմամբ: Իսկ ռազմավարական հեռանկարում Հայաստանը պետք է ձգտի հնարավորինս արագ պարզել թերթաքարային գազի իր հնարավորությունները: Իսկ ռուսական «Գազպրոմի» եւ նրա դուստր ընկերության՝ «Հայռուսգազարդի» կաշկանդիչ փաստարկը չպետք է գոյություն ունենա հայերի մտածողության մեջ, մենք անկախ երկիր ենք եւ որեւէ մեկի առաջ պարտավորություն չունենք, որ միայն նրա գազը պիտի գնենք, իսկ եթե այդ բանը անում է օտարերկրյա ընկերությունը, ապա նա խախտում է մեր Սահմանադրության որոշակի հոդվածները, այսինքն անօրինական գործունեությամբ է զբաղվում, որը պատժի ենթակա է դառնում:

Դիտվել է՝ 2999

Մեկնաբանություններ