Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նիկոլ Անհո՛ղ, հարկատուներիս հաշվին մանկատան երեխաներին տար արտերկիր, այլ ոչ թե քո երեխաներիդ կամ էլ կնոջդ

Նիկոլ Անհո՛ղ, հարկատուներիս հաշվին մանկատան երեխաներին տար արտերկիր, այլ ոչ թե քո երեխաներիդ կամ էլ կնոջդ
25.07.2023 | 22:00

Կապիտուլյանտ Նիկոլն իր մամլո ասուլիս կոչվածի ժամանակ ցինիկության բոլոր սահմաններն անցնելով անդրադարձել է պետական բյուջեի հաշվին իր այցերի ժամանակ իր ընտանիքի անդամներին հետը տանելուն՝ հատկապես երեխաներին:

Լկտիաբար ասում է.

«Ասըմ ա՝ բանին, աղջկադ Մոսկվա ես տանում... Է, շնչում արտաշնչում էլ են իմ երեխեքը, ի՞նչ եք ուզում»:

Նիկոլն իբր չի հասկանում, որ մարդիկ նկատի ունեն, որ ինքը պետական բյուջեի հաշվին իր երեխաներին հետը ման է տալիս:

Նիկո՛լ Անհող, քեզ ո՞վ է թույլ տվել հարկատուներիս գումարներով երեխաներիդ կամ կնոջդ տանես արտերկիր:

Դա կոռուպցիա է և պետական բյուջեի թալան:

Նրանց փոխարեն մանկատան, բազմազավակ ընտանիքների կամ էլ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հետդ տար:

Թե՞ նրանք քեզ չեն հետաքրքրում:

Նիկո՛լ Անհող, երբ ընդդիմադիր պատգամավոր էիր այդ ժամանակ երեխաներիդ ման տայիր:

Ինչ վերաբերվում է երեխաներիդ շնչել-արտաշնչելուն, ապա դա ոչ մեկին էլ հետաքրքիր չէ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2794

Մեկնաբանություններ