Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

ԿԳՄՍՆ հրատարակել է խավարամիտ, տգետ և կեղծ տեսակետներ պարունակող, ոչ հայոց պատմության մասնագետի կողմից գրված դասագիրք

ԿԳՄՍՆ հրատարակել է խավարամիտ, տգետ և կեղծ տեսակետներ պարունակող, ոչ հայոց պատմության մասնագետի կողմից գրված դասագիրք
19.11.2023 | 13:35

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի մասին պետք է նշեմ, որ գրված է փնթի, ոչ գիտական, տուրք է տրված թուրք-ադրբեջանական հակագիտական թեզերին, զարմանալիորեն ԿԳՄՍՆ հրատարակել է խավարամիտ, տգետ և կեղծ տեսակետներ պարունակող, ոչ հայոց պատմության մասնագետի կողմից գրված դասագիրք։

Ցանկացած քննարկման ժամանակ, կարող եմ այդ գրքի ցանկացած էջում ցույց տալ սխալները։

Սամվել ՊՈՂՈՍՅԱՆ

Պ.գ.դ., պրոֆեսոր, դասավանդող ուսուցիչ

Դիտվել է՝ 4118

Մեկնաբանություններ