Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Հանրահռչակվում է և՛ տոնը, և՛ թանգարանի ժառանգությունը

Հանրահռչակվում է և՛ տոնը, և՛ թանգարանի ժառանգությունը
29.01.2021 | 12:49

Սուրբ Սարգսի տոնին «Էրեբունի» պատմամշակութայի արգելոց թանգարանում, ինչպես նաև «Շենգավիթ», «Կարմիր բլուր» մասնաճյուղերում մուտքը անվճար է։ Թանգարան կամ մասնաճյուղեր այցելող զույգերի անունները աշխատակիցները հատուկ մատյանում կլրացնեն,և յոթ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեով կուղարկեն՝ սեպագրով։ Այս կերպ, ինչպես նկատում է թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը՝ և՛ տոնն է հանրահռչակվում, և՛ թանգարանի ժառանգությունը։

Սուրբ Սարգիս (նաև սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր, երիտասարդների օրհնության օր), Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից։ Նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։

Դիտվել է՝ 4438

Մեկնաբանություններ