ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Դիլիջանի հյուրանոցներում հանգստանալը աստղաբաշխական գումարներ արժե

Դիլիջանի հյուրանոցներում հանգստանալը աստղաբաշխական գումարներ արժե
11.07.2024 | 07:15

Դիլիջանի հյուրանոցներում մեծ վճարներ են, որոնց պատճառով տուրիստական սեզոնին քաղաքի շատ հյուրանոցներ կիսադատարկ են, հայաստանցիները, Դիլիջանում հանգստանալու փոխարեն, գերադասում են արտերկրում ավելի քիչ ծախսով հանգստանալ։ «Դիլիջանցիք» ֆեյսբուքյան խմբում այդ թեմայով քննարկում է, մտահոգություն կա, որ հյուրանոցների թանկ գները վնասում են Դիլիջանի զբոսաշրջային իմիջին, նշվել է, որ այդքան թանկ գներով հյուրանոցներն օվկիանոսի ափին չեն, կամ Փարիզից հրավիրված հմուտ խոհարար չունեն։ Այդ խմբում քննարկման մասնակիցները հայտնել են, որ Դիլիջանում կան նաև ավելի մատչելի գնով հյուրատներ։ Քննարկման մասնակիցներից մեկն էլ գրել է, որ թանկ հյուրանոցները գրոշներ են վճարում ծանր գործ անող աշխատողներին․ «Իսկ ամենաահավորը, որ էդ թիվ կրակողները իրենց աշխատակիցներին գռոշներ են տալիս միայն. 4-5 հոգու գործը բարդում մի մաքրուհու վրա (30 սենյակ մաքրել 1 օրում) ու վճարում 3000-4000 դրամ՝ օրը: Իսկ եթե մի ուրիշն էլ բացում է նոր հյուրանոց ու «լավություն» անում՝ 5000 դրամ վճարելով, ուրեմն, 7 հոգու տեղ է ծանրաբեռնելու»։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3144

Մեկնաբանություններ