Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Քանի դեռ երկուսից մեկը չի հեռացվել իշխանությունից

Քանի դեռ երկուսից մեկը չի հեռացվել իշխանությունից
02.05.2024 | 14:09



Գոյություն ունի պայմանավորվածություն, որ էդ գյուղերն անցնելու են Ադրբեջանին։

Պայմանավորվել են երկու հոգի` Նիկոլն ու Իլհամը։ Նրանք արդեն ապացուցել են բազմիցս, որ իրենք իրենց պայմանավորվածն անում են։

Հիմա էս վիճակն է։ Ճամփա փակել, Նիկոլի հետ բանակցել ու խնդրել, որ նա չհանձնի, դա նույնն է, թե Ալիևին խնդրել, որ նա չվերցնի։

Չի ստացվելու։ Քանի դեռ երկուսից մեկը չի հեռացվել իշխանությունից, նրանք դա իրագործելու են։

Ձև ունե՞ք Ալիևին հեռացնելու։ Չէ, մեր ձեռը չի հաստատ։

Մնում է մյուս տարբերակը արվի՝ ինչքանով հնարավոր է։

Գոնե դրա ձևը տեսականորեն կա։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2118

Մեկնաբանություններ