ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երեկ իշխանությունը իրեն հռչակեց իր ժողովրդի թշնամի, իսկ այսօր ԱԺ-ում հաստատեց դա

Երեկ իշխանությունը իրեն հռչակեց իր ժողովրդի թշնամի, իսկ այսօր ԱԺ-ում հաստատեց դա
14.06.2024 | 21:34

Շուրջ 24 տարի է՝ «ժողովրդավարություն» հասկացությունը մասնագիտական հետաքրքրություններիս ոլորտում է:

Շուրջ 22 տարի է՝ գիտական մակարդակով հետազոտում եմ ժողովրդավարության և ժողովրդավարացման հիմնախնդիրները քաղաքական ռեժիմների և համակարգերի պայմաններում:

Շուրջ 20 տարի է՝ քաղաքագիտական տարբեր առարկաների, հոդվածների, ձեռնարկների մշակման և դասավանդման ընթացքում «ժողովրդավարություն» հասկացությունը եղել է հենասյունայինն ու կենտրոնականը:

Շուրջ 14 տարի է, ինչ տեղական և միջազգային գործընկերներիս հետ միասին հիմնադրել և իրականացնում եմ «Մարդու իրավունքների և ժողովրդավարացման» և «Եվրոպագիտության» ակադեմիական ծրագրերը:

Շուրջ 12 տարի է՝ զբաղվում եմ ժողովրդավարական ինստիտուտների կայացման և զարգացման խարհրդատվությամբ:

Շուրջ 6 տարի է՝ դիտարկում եմ, թե

ինչպես է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅԱՆ տակ ժողովրդահաճություն վաճառվում:

ԲԱԶՄԱԿԱՐԾՈւԹՅԱՆ անվան տակ բազմամաղձություն վաճառվում:

ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈւԹՅԱՆ անվան տակ ավտորիտար վոլյունտարիզմ իրականացվում:

ՀԱՆՐԱՅԻՆ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՅԻ և ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՅԻ փոխարեն բարձր և անհաղթահարելի պառակտող ջրբաժաններ և բարիկադներ կառուցվում:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ անվան տակ սեփական քաղաքական կամքի և քաղաքական անվտանգության ապահովում իրականացվում:

Ինչպես է ԼԵԳԻՏԻՄՈւԹՅԱՆ հայթայթման և դրա պահպանման միակ գործիքը դարձել ոչ թե կառավարչական և քաղաքական էֆեկտիվությունը, այլ՝ այլասերված պոպուլիզմը:

Ինչպես է ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ սկզբունքը վերածվել ծայրահեղ թշնամացման և պառակտման գործիքի՝ ի շահ սեփական ընտրազանգվածի պահպանման:

Ինչպես է ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ինտիտուտը փոխարինվել մաղձի պրոպագանդայի և անսկզբունք մանիպուլացման բութ գործիքի:

Հատուկ մեծատառով նշածս բոլոր երևույթները «ժողովրդավարության» պարտադիր, այլ ոչ թե բավարար հենասյունային սկզբունքներից մի քանիսն են միայն: Եվ այս ամենի հպարտ դեֆորմացիան հրամցվում է բոլորիս կապույտ եզրագծով սկուտեղի վրա՝ որպես «Հայկական ժողովրդավարություն» կամ «Ժողովրդավարության բաստիոն»:

Երկու օր առաջ «ժողովրդավար» իշխանությունը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ապացուցեց, որ իր քաղաքական ինքնապահպանման միակ գործիքը բռնության կիրառումն է հայ մարդու նկատմամբ: Ժողովուրդն այդ մարտահրավերն ընդունեց նույնիսկ աչքը չթարթելով, որովհետև ոչ թե ցրվեց, այլ բազմապատկվեց:

Երեկ եզրակացություն արած նախկին թավշյա իշխանությունը իրեն հռչակեց ինչ-որ վիրտուալ ժողովրդի վիրտուալ լեգիտիմության կրող՝ ընտրելով իշխանության ու պետության նույնականացման կործանիչ ճանապարհը: Իզուր չէի երկար խոսում ժողովրդավուրության և ռեժիմների մասին: Չկա և չի եղել մի ռեժիմ, որը «թավշյա և լիբերալ սկզբունքներով» գա, ձախողվի, հետո դառնա իբր «պետականապահպան», իսկ հետո դա էլ ձախողի և վերջում, հանուն իշխանության պահպանման, չդառնա այդ ժողովրդի թշնամին:

Երեկ տեղի ունեցածը հետևյալն է՝ իշխանությունը իրեն հռչակեց իր ժողովրդի թշնամի, իսկ այսօր ԱԺ-ում հաստատեց դա, ասելով, որ «փոփոխությունը կարող է իրականացնել ինքնիշխանը, այսինքն՝ ժողովուրդը, կուզենա՝ կանի, չի ուզենա՝ չի անի»: Այդ Ինքնիշխանը հենց ինքը Փաշինյանն է և ոչ թե իր վիրտուալ ժողովուրդը կամ այլևս նրա վերացած ընտրազանգվածը, հենց ինքը «Ինքնիշխանը»: Երբ ընտրազանգվածն ու ժողովուրդը վիտուալ է, ապա լեգիտիմությունը ևս վիրտուալ է, իսկ իրականը՝ ուժով և ղազագրով Ինքնիշխան դեսպոտ «մնալը»: «Մնալ» բառը հասկացեք որպես անխուսափելի գնալ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1928

Մեկնաբանություններ