ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մաքրենք այն մեծ խարանը, որը մեզ վրա է դաջված

Մաքրենք այն մեծ խարանը, որը մեզ վրա է դաջված
10.06.2024 | 11:49

2020-ից հետո ամենադժվար գործը, թերևս, արևելագետների, մասնավորապես, թուրքագետների, իրանագետների, քրդագետների և ադրբեջանագետների, ինչպես նաև ռազմագետների գործն էր։ Հոգեբանորեն էր դժվար, հնարավոր չէր աշխատել, հնարավոր չէր ոչ մի ադեկվատ վերլուծություն անել՝ թեկուզ սեփական նյութերի համար։ Այն նվաստացումները, ծաղրանքը, որը կար, առաջինը հենց այս մասնագետների վրա էր գալիս, քանի որ հենց այս մարդիկ էին առաջին ձեռքից ուսումնասիրում ամեն ինչ: Այդ շրջանում ինչպես ես, այնպես էլ շատ-շատերը, չէին կարողանում դիմանալ հոգեբանական այդ ծանր, կարելի է ասել, ջախջախիչ հարվածներին։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ այդ շրջանում շատ ավելի ծերացանք, նույնիսկ ժամ առ ժամ էին սպիտակ մազերն ու կնճիռները հայտնվում: Չեմ ուզում, որ գալիք սերունդը նման բան տեսնի, իսկ որպեսզի չտեսնի, պիտի հիմա կռվենք, պայքարենք ու մաքրենք այն մեծ խարանը, որը մեզ վրա է դաջված:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ