ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վրաստանում սրամիտ տեխնոլոգիա են կիրառել

Վրաստանում սրամիտ տեխնոլոգիա են կիրառել
06.06.2024 | 07:48

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի շուրջ հանրության մի զգալի հատված մոբիլիզացվել էր, սակայն ԼԳՏԲ պրոպագանդայի դեմ նոր օրինագիծը փաստի առաջ է կանգնեցրել հանրահավաքի մասնակիցներին:

Փաստորեն, նրանք պետք է ցույցեր կազմակերպեն արդեն այդ երկու օրինագծերի դեմ՝ ցուցարարներին դարձնելով ԼԳՏԲ պրոպագանդայի կողմնակիցներ: Իսկ հաշվի առնելով այն, որ Վրաստանը, այնուամենայնիվ, նաև արևելյան-ուղղափառ քաղաքակրթության կրող է, դա ցուցարարներին երկիմաստ վիճակի մեջ է դնում:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2959

Մեկնաբանություններ