ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Կանացի գեղեցկության հավերժական բանաձևը

Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Կանացի գեղեցկության հավերժական բանաձևը
22.03.2013 | 01:09

1928 թվականին Ռումինիայի մայրաքաղաքում ծնվեց հայ ժողովրդի թատերական սերը՝ Վարդուհի Վարդերեսյանը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհին հաղթել է իր տարիքը, իր նրբագույն օրինակով սահմանել կանացի գեղեցկության հավերժության բանաձեւը: Պատկառելի սեր և գնահատանք, հարյուրավոր սիրված դերեր, սակայն ինձ համար «Մոր սիրտը» ֆիլմի հերոսուհին մնում է անգերազանցելի և առավել սիրելի: Շա՜տ եմ հավանում և՛ բեմական արտիստիզմը, և՛ հրաշալի, ձգողական ձայնը: Մի անգամ Օպերայի համերգասրահում համերգի էի: Հանկարծ բեմ բարձրացավ նաև Վարդուհի Վարդերեսյանը: Եվ այնքա՜ն կենսավառ, փայլուն, սիրաշատ, որ շուրթերիցս ինքնաբերաբար երկու բառ պոկվեց. «Մարդ էսպիսի գեղեցիկ կին ունենա 80 տարեկանում»: Ու ինձ շրջապատող հանդիսատեսը ուրախ ծիծաղեց:
85-ամյա հոբելյանի առթիվ մաղթում եմ սրտիս ողջ ջերմը, առողջություն և նոր բեմեր, սիրելի արտիստուհի:

Դիտվել է՝ 4752

Մեկնաբանություններ