ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հոկտեմբերի 5-ին`«Տիեռաս դե Արմենիա» Ագարակի տարածքում կբացվի գինու նոր գործարան

Հոկտեմբերի 5-ին`«Տիեռաս դե Արմենիա» Ագարակի տարածքում կբացվի գինու նոր գործարան
05.10.2012 | 12:58

Հոկտեմբերի 5-ին` ժամը 13-ին «Տիեռաս դե Արմենիա» Ագարակի տարածքում տեղի կունենա գինու վերամշակման նոր գործարանի բացման պաշտոնական արարողությունը: Այն կանցկացվի հոկտեմբերի 4-ին մեկնարկած` Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին նվիրված «Ֆրութֆուլ Արմենիա» 8-րդ միջազգային երկօրյա համաժողովի շրջանակներում: Հանդիսությանը կմասնակցեն Ֆրանսիայից, Արգենտինայից, Ավստրալիայից և այլ երկրներից եկած, միջազգային հեղինակություն վայելող խաղողագործներ, գինեգործներ, գինեգետներ, մարկետոլոգներ, գիտնականներ, փորձագետներ, ինչպես նաև ԶԼՄ-ներ:

Ըստ տեղեկատվության, գործարանն արտադրելու և թողարկելու է միայն բարձրորակ տեսակի գինիներ: Կառույցի հիմնման գործում իր մեծ ավանդն ունի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որի ջանքերի արդյունքում ստեղծվել է «Տիեռաս դե Արմենիա» խաղողագործական, պտղաբուծական ընկերությունը, որտեղ նոր ագրոտեխնիկայի և տեխնոլոգիաների կիրառմամբ հիմնել են ժամանակակից` կաթիլային եղանակով ոռոգվող խաղողի այգիներ:
Հավելենք նաև, որ ներկայումս Հայաստանում գործում է գինեգործական 20 ընկերություն, որոնք ընդհանուր հաշվով ապահովում են շուրջ 520 աշխատատեղ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 21163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ