ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում սպասվում է բազմամյա միջին արժեքին մոտ

Օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում սպասվում է բազմամյա միջին արժեքին մոտ
28.07.2012 | 12:23

Օգոստոսին օդի միջին ջերմաստճանը հանրապետությունում սպասվում է բազմամյա միջին արժեքին մոտ: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայի սահմաններում:

Ըստ հիդրոօդերևութաբանների, օդի միջին ջերմաստիճանը ամսվա առաջին կեսին Արարատում, Արմավիրում, Արագածոտնի նախալեռներում կտատանվի +25 +30 աստիճանի սահմաններում: Ամսվա երկրորդ կեսին, առանձին օրերի, նշված մարզերում հնարավոր է ջերմաստիճանը նվազի տատանվելով գիշերը` +15 +17 -ի սահմաններում` ցերեկը բարձրանալով մինչև +37 +38 աստիճան: Շիրակում, Կոտայքում, եղարքունիքում և Արագածոտնի լեռնային շրջաններում օգոստոսին սպասվում է գիշերը` +8 +9, ցերեկը` +20 +25 աստիճան տաքություն: Առանձին օրերի նշված մարզերում հնարավոր է նաև օդի ջերմաստիճանի բարձրացում, որը ցերեկը կհասնի մինչև + 32-ի: Տավուշում գիշերը` +5 +10, ցերեկը +29 +34, Լոռիում գիշերը` +8 +12, ցերեկը` +25 +30:
Սյունիքի հովիտներում օդի միջին ջերմաստիճանը օգոստոսին գիշերը սպասվում է +17 +19, ցերեկը` +35 +37, Սյունիքի լեռներում գիշերը` +5 +8, ցերեկը` +25 +30 աստիճան:
Վայոց Ձորի հովտային շրջաններում օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը կտատանվի գիշերը` +12 +13, ցերեկը` +26 +29 աստիճանի սահմաններում, լեռնային շրջաններում սպասվում է գիշերը` +4 +8, ցերեկը` +17 +19, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրերի հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում, որը ցերեկը մարզի հովտային շրջաններում կտատանվի + 35 + 36, լեռնային շրջաններում` + 25 +.28 աստիճանի սահմաններում:
Օգոստոսին Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է +27 +29 (նորման՝ + 25), տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջինին մոտ (նորման՝ 8-10 մմ)։ Առանձին օրերի հնարավոր օդի միջին ջերմաստիճանի բարձրացում, որը ցերեկը կհասնի +37 +38 աստիճանի:
Օգոստոսի երկրորդ տասնօրյակում, հատկապես գիշերային ժամերին, սպասվում է ջերմաստիճանի 2-3 աստիճանով նվազում, որն Արարատյան դաշտում գիշերը կտատանվի` +10 +12-ի սահմաններում: Առանձին օրերին հնարավոր է նաև ջերմաստիճանի բարձրացում, որը ցերեկը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կհատի` +41-ի, իսկ մնացած մարզերում` +36-ի աստիճանի սահմանը:
Ամսվա երկրորդ կեսին հանրապետության տարածքում սպասվող տեղումները կդիտվեն բազմամյա միջին արժեքին մոտ: Դրանց առավելագույն քանակը Լոռիում, Տավուշում կլինի 40-60 մմ, իսկ նվազագույնը` Արարատի, Արմավիրի մարզերում` 6-11 մմ:
Օդի հարաբերական խոնավությունը օգոստոսին Արարատում, Արմավիրում, Սյունիքում և Վայոց Ձորում կտատանվի` 42-43, իսկ մնացած մարզերում` 70-75 տոկոսի սահմաններում: Ինչպես հուլիսին, այնպես էլ օգոստոսին կդիտվեն խորշակներ (չոր քամի), որոնց հաճախականությունը կավելանա խոնավության պակասի, քամու ուժգնության ու արագության պատճառով:
Ամպրոպային օրերի թիվը հանրապետության հյուսիսային կեսում պայմանավորված է 7-11 օրով, մնացած շրջաններում` 3-4 օրով պակաս: Օգոստոսին փոքր է նաև կարկտային օրերի թիվը` 4-5 օր:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3424

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ