Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Ծաղրում են, որովհետև հանդուրժվում են

Ծաղրում են, որովհետև հանդուրժվում են
01.07.2024 | 19:05

Բոլոր ծաղրածուները նպատակ ունեն զվարճացնել մարդկանց, կտրել նրանց առօրյա հոգսերից, թեթևացնել նրանց կյանքը, բացի մեկից` հեծանվորդ, հարբեցող ծաղրածուից;

Նաև նրա Բաբա Յագա կողակցից:

Որոնք դժբախտություն բերելով հարյուր հազարավոր մարդկանց գլխին, զրկելով նրանց կյանքից, ապրուստից, արժեքներից ու հայրենիքից, իրենք են ծաղրում մարդկանց, զվարճանում նրանց դժբախտությունների վրա: Հարստության մեջ վայելում են այլոց թշվառությունը և ողբերգությունը։

Ծաղրում են, որովհետև հանդուրժվում են։

Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ