Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Պարագվայի սենատը քվեարկել է երկրի նախագահի իմպիչմենթի օգտին

Պարագվայի սենատը քվեարկել է երկրի նախագահի իմպիչմենթի օգտին
23.06.2012 | 12:33

Պարագվայի սենատը հայտարարել է իմպիչմենթ երկրի նախագահ Ֆերնանդո Լուգոյին։ Պաշտոնանկությանը կողմ է քվեարկել 39 սենատոր, 4-ը հանդես են եկել դեմ։ Ինքը՝ նախագահը, քվեարկությունն անվանել է խորհրդարանական հեղաշրջում, որը քողարկվել է գործընթացին օրինականություն հաղորդող իրավական դիմակի տակ։ Ավելի վաղ նախագահ Լուգոյի իմպիչմենթի որոշում էր ընդունել Պարագվայի խորհրդարանի ստորին պալատը։ Պաշտոնանկության մասին որոշումը հայտարարվել է հողազուրկ գյուղացիներին արտաքսման ոստիկանական գործողության համար, ինչի հետևանքով 17 մարդ է զոհվել։

Նշենք, որ Ֆերնանդո Լուգոն նախկին կաթոլիկ եպիսկոպոս է և նախագահ է ընտրվել 4 տարի առաջ։

Դիտվել է՝ 1977

Մեկնաբանություններ