ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ժայռի վրա հաստատված տուն

Ժայռի վրա հաստատված տուն
12.06.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 12

Արթուն եղեք, որ լսեք ձայնս և հնազանդվեք անմիջապես: Հնազանդությունը հավատքի ամենամեծ նշանն է:

«Ինչու՞ եք ինձ Տ՜եր, Տե՜ր կոչում, բայց ասածներս չեք կատարում»:

Այս խոսքերը երկրի վրա շատերին վերաբերեցին, որոնք հետևում էին Ինձ, լսում Իմ խոսքերը, բայց ասածներս չէին կատարում:

Նրանց, որ լսում էին Ինձ, բայց ասածներս չէին կատարում, Ես նմանեցրի մի մարդու, որ իր տունը ավազի վրա է կառուցում: Փոթորկի ու նեղության ժամանակ ինքը տապալվեց, իսկ իր տունը` կործանվեց:

Իսկ այն մարդը, որ Իմ խոսքը լսելով, սրտանց հնազանդվեց Ինձ, նմանեցրի մի մարդու, որ իր տունը ժայռի վրա է կառուցում:

Այդ տունը փոթորկի ժամանակ ամուր ու անսասան մնաց:

Մի՛ կարծեք, որ այս ասելով` կամենում եմ պահանջել սոսկ Իմ պատվիրանների կատարումը, կամ նույնիսկ, Իմ լեռան վրա ասված քարոզի իրագործումը:

Ես սրանցից ավելին եմ ուզում ասել նրանց, ովքեր իրապես ճանաչում են Ինձ: Իմ ասածը հետևյալն է, որ կատարվեն բոլոր այն առաջադրանքները, որ Ես տալիս եմ յուրաքանչյուր մարդու. փոքրիկ թելադրանքները, որ Ես հուշում եմ ամեն մեկին, և դեռ այն պահանջներն ու ցանկությունները, որ Ես եմ ներկայացնում:

Ապահով, ամուր, անսասան կյանքը. Իմ աշակերտների` ժայռի վրա հաստատված Տունը չի կառուցվում միայն ցանկությամբ, րոպեների ընթացքում, այլ կառուցվում է քար առ քար` հիմքերը, պատերը, տանիքը. հնազանդության գործերով, օրը օրին հետևելով Իմ թելադրանքներին և սիրահոժար կատարելով Իմ կամքը:

Եվ այդ ժայռ-տան մեջ` կառուցված մարդու կողմից, բայց Աստծուց ներշնչված, այդ հնազանդության տան մեջ, որ ամենաճշմարիտ արտահայտությունն է Իմ հետևորդների պաշտամունքի ու երկրպագության, այո, այդ տան մեջ է, որ գալիս եմ բնակվելու, Իմ բարեկամի հետ:

Այդ Ես եմ տալիս ձեզ գործ և հույս:

Գործ` տաղտկալի օրերի համար:

Հերիք է, որ կողք-կողքի դնեք պարտականությունների փոքրիկ աղյուսները և ահա, Իմ ցանկությունը ճիշտ կատարելու ճանապարհի վրա եք:

Այս նշանակում է, որ Իմ միակ ցանկությունը քեզ զորացած տեսնելն է, քո նկարագրի շարունակական կերտումը. այդ ամուր ու անսասան քրիստոնեական նկարագրի վերջնական կերտումը, ինչի մասին խոսեց Իմ սիրելի Պողոսը և մեծ զորությամբ թելադրեց իր հետևորդներին, որ տիրանան դրան:

Դիտվել է՝ 1916

Մեկնաբանություններ