«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աստվածային Երրորդը

 Աստվածային Երրորդը
11.05.2024 | 00:35

Երբ առաջնորդելով հանեմ ձեզ այս փոթորիկների միջից, այնուհետև Ես ձեզ համար բոլորովին այլ խոաքեր, ուրիշ պարգևներ և մի ուրիշ առաջնորդություն կունենամ:

Այնքան խորն է ձեր բարեկամությունը, այնքան մեծ է Ինձ սիրելու ձեր բաղձանքը, Ինձ հետևելու ու ծառայելու ձեր ցանկությունը, որ շուտով, երբ այս դժվարին ժամանակները ավարտվեն, արդեն մշտապես միասին կլինենք. ինչը նշանակում է` ձեր առանձնությունը Ինձ հետ: Երկրի վրա այսօրինակ բարեկամություններ հազվադեպ են պատահում. այնուհանդերձ, երբ Ես երկրի վրա էի, սովորեցրի այն ուժի մեծության մասին, որ երկու միացած հոգիներն են ունենում. այս բանը հիմա ձեզ եմ սովորեցնում:

Հիմա. իրիկնային այս խաղաղ ժամի մեջ կամենում եմ ձեզ ավելին ասել:

Ասում եմ` եկել է արդեն այն ժամանակը, երբ նրանք, ովքեր կայցելեն ձեզ` միացյալ երկուսիդ, կիմանան անշուշտ, որ Ես Աստվածային Երրորդն եմ ձեր բարեկամության մեջ:

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ