Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Չարենցին

Չարենցին
13.03.2024 | 20:12

Դու` արև. փայլեցիր ու անցար,

Վառվեցիր, ջերմացրիր քո հրով,

Շողացիր, լույս տվիր, լույս դարձար,

Կիզվեցիր բոցավառ քո հրով...

Միշտ արև ու միշտ լույս տենչացիր,

Տարվեցիր քո երգած արևով,

Տենչերիդ արևում այրվեցիր,

Մարեցիր` արբեցած արևով...

Այրվեցիր, վառվեցիր, մոխրացար

ՈՒ փյունիկ դարձար քո երգերով,

Պառնասի վառ փարոսը դարձար`

Լույս դարձար քո արև երգերով...

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

13.03.24

Դիտվել է՝ 2629

Մեկնաբանություններ

VDL3KwNiZ.jpg" alt="Երբ դա­նա­կին ու դմա­կին փո­խա­րի­նում են մուրճն ու գան­ձա­նա­կը" title="Երբ դա­նա­կին ու դմա­կին փո­խա­րի­նում են մուրճն ու գան­ձա­նա­կը" />
Երբ դա­նա­կին ու դմա­կին փո­խա­րի­նում են մուրճն ու գան­ձա­նա­կը