ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հրանտ Բագրատյան. 100 000 մարդու հաշվով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է 172 մարդ, Վրաստանում՝ 18, աշխարհում՝ 63

Հրանտ Բագրատյան. 100 000 մարդու հաշվով ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է 172 մարդ, Վրաստանում՝ 18, աշխարհում՝ 63
18.05.2020 | 19:50

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կորոնավիրուսի դեպքերի այսօրվա ցուցանիշին. «ՀՀ-ում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 351 մարդ։ Վրաստանում՝ 6 մարդ։ ՀՀ-ում վարակվածների ընդհանուր թիվն է՝ 4823, Վրաստանում՝ 701։ 100000 մարդու հաշվով ՀՀ-ում վարակվել է 172 մարդ, Վրաստանում՝ 18 մարդ, իսկ աշխարհում՝ 63 մարդ»։

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ