-
27.01.2021|
13:19
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները կարող են ճամփորդել օդային ճանապարհով դեպի Ռուսաստան՝ կոնկրետ օդանավակայաններ։ Այսօր կառավարության նիստում վարչապետն ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները համապատասխան որոշումն արդեն կայացրել են։
-
27.01.2021|
13:11
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 195-ով՝ հասնելով 166427-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
27.01.2021|
00:10
Փետրվարին հանրային քննարկման ու շրջանառության մեջ կդրվի Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը՝ Աժ-ում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Այսօր խորհրդարանում քննարկումներ են ընթացել ընտրական գործընթացների շուրջ։
-
27.01.2021|
00:08
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը:
-
26.01.2021|
23:56
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի և ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ։
-
26.01.2021|
23:55
Հայցվորները նյութական վնասի պահանջ չէին ներկայացրել, սակայն ներկայացվել էր դատական ծախսի փոխհատուցման պահանջը, որը բավարարվել էր մասնակի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանից հօգուտ Գագիկ Գուրգենի Խաչատրյանի, Գուրգեն Գագիկի Խաչատրյանի և Արտյոմ Գագիկի Խաչատրյանի 8.000 (ութ հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի, ինչպես նաև` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի բռնագանձման մասով:
-
26.01.2021|
12:58
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքում գրել է. «1923-ին [Ի.Ստալինի 1921թ. նախաձեռնությունից հետո] արհեստականորեն ստեղծվեց «Կարմիր Քուրդիստան» գավառը Հայաստանն ու Արցախն իրարից բաժանելու համար: Այդ բաժանումն արվեց այնպես, որ ընդգրկի Քարվաճառից մինչև Իրանի սահման ու Մռավից մինչև Արաքս:
-
26.01.2021|
12:48
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 138-ով՝ հասնելով 166232-ի, գրանցվել է մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
26.01.2021|
12:46
Գերմանիայի ՊՆ նախարարության հատուկ չվերթով Երևան է ուղարկվել 30 տոննա հումանիտար օգնություն, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն: Չվերթը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության համագործակցությամբ։
-
25.01.2021|
21:47
Պատերազմի օրերին Երևանի Կենտրոնի թաղապետի լիազորություններն իրացնող, Կենտրոն վ/շ-ի տեղակալ Արմեն Ազիզյանը նոյեմբերի 3-ին կարգադրություն է ստորագրել ու ինքն իրեն թաղապետ կարգել: