-
27.01.2021|
22:50
Ճգնաժամային երևույթներն ու հակասություններն աշխարհում հղի են ավանդական արժեքների և հիմնարար ազատությունների կործանմամբ, մշակույթի և քաղաքակրթության ամբողջական «մայրցամաքների» կորստով՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հեռավոր ելույթում:
-
27.01.2021|
22:49
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քայլեր է ձեռնարկել Մերձավոր Արևելքում Թրամփի դարաշրջանի քաղաքականությունը վերանայելու համար՝ առաջ մղելով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետությունների ստեղծմամբ կարգավորելու քաղաքականությունը, գրում է Fox News-ը։
-
27.01.2021|
22:47
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ընդգծում է, որ Իրանը Հայաստանին համարում է կարևոր հարևան. նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Իրանի սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ՝ վստահություն հայտնելով, որ այդպես էլ շարունակվելու է՝ ասել է Իրանի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ:
-
27.01.2021|
22:45
Իդլիբ նահանգի հարավային շրջանում հունվարի 26-ին բախումներ են սկսվել սիրիական բանակի և Թուրքիայի կողմից աջակցվող Ազգային ազատագրական ճակատի (ԱԱՃ) գրոհայինների միջև, հայտնում է Al-Masdar News-ը:
-
27.01.2021|
22:44
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին Մոսկվայում՝ հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
-
27.01.2021|
22:42
Հունվարի 27-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին հետ: ԱԳ նախարարների հանդիպումը սկսվեց առանձնազրույցով, շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
-
27.01.2021|
22:40
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արմելլա Շաքարյանին Մեքսիկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը:
-
27.01.2021|
22:39
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի:
-
27.01.2021|
22:38
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հարցով 2020-ի նոյեմբերին ընդունած հայտարարությունը հետևողականորեն կատարվում է», - Դավոսյան շաբաթի շրջանակներում այսօր հեռավար ելույթում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
-
27.01.2021|
22:37
ՌԴ Պետդուման ԱՄՆ-ի հետ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել է 5 տարով։