Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Աղոթարան

Աղոթարան
30.04.2024 | 00:01

Խաղաղութեամբ քով Քրիստոս փրկիչ մեր, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զբանս, ամրացո զմեզ, եւ աներկիւղ պահեա յամենայն չարէ:

Հաւասարեա զմեզ ընդ ճշմարիտ երկրպագուս քո, որք հոգւով եւ ճշմարտութեամբ քեզ երկիր պագանեն: Վասնզի ամենասուրբ Երրորդութեանդ վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ, եւ յաւիտեանս յաւիտենից:

Ամէն:

Դիտվել է՝ 1759

Մեկնաբանություններ