Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

300 մլն դոլար՝ ՈՒկրաինային, 3.3 մլրդ դոլար՝ Իսրայելին

300 մլն դոլար՝ ՈՒկրաինային, 3.3 մլրդ դոլար՝ Իսրայելին
24.03.2024 | 08:57

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը 1,2 տրիլիոն դոլար ծախսերի վերաբերյալ նոր օրինագիծ է ընդունել, որով ընդամենը 300 մլն դոլար է նախատեսված Ուկրաինային ռազմական օժանդակության, 3.3 մլրդ դոլար՝ Իսրայելին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։

Հարցը հետևյալն է.

1. Ուկրաինային 11 անգամ ավելի քիչ է հատկացվում, թեև հենց Ուկրաինայի իշխանություններն են 11 անգամ ավելի բարձր գոռում, որ օգնության կարիք հենց իրենք ունեն։

2.Մի կողմից իբր Իսրայելին հորդորում են դադարեցնել ռազմական գործողությունները, մյուս կողմից ավելի շատ ռազմական օժանդակություն ցուցաբերում, իսկ Ուկրաինայի պարագայում` հակառակը, ամեն կերպ խրախուսում են մինչև վերջին ուկրաինացին կռվել, բայց հատկացնում ճիշտ այնքան, որքան Աֆղանստանի օպերացիայի ժամանակ ԱՄՆ-ի բանակը ծախսում էր մեկ օրվա ընթացքում։

3. Ցինիզմը՝ Իսրայելին ցուցաբերվում է ռազմական օժանդակություն, Իսրայելի կողմից կոտորվող Պաղեստինի արաբներին` հումանիտար օգնություն։

4. Եթե Իսրայելը ռազմական օժանդակության կարիք իսկապես ունի, այդ դեպքում ինչու՞ այս ընթացքում չի դադարում Իսրայելից դեպի Ադրբեջան ռազմական ուղեբեռների անխափան փոխադրումը։ Որպես օրինակ, անգամ Ռուսաստանի պես հզոր ռազմական պետությունը, պատերազմի պահանջներով պայմանավորված, որոշ ռազմական պարտավորություններ դժվարացավ ինչ-որ պահի կատարել։ Հիմա ինչպե՞ս է ստացվում, որ Իսրայելը, շարունակ զգալով ամերիկյան ռազմական օժանդակության կարիքը, ոչ մի րոպե չդադարեցրեց ռազմական օգնության ցուցաբերումն Ադրբեջանին։

Ամերիկայում չգիտե՞ն այս մասին։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ