Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.03.2024 | 00:01

Գիտակցելով մեր ազգի ու Սրբազան Հայրենիքի առջև ծառացած, օրեցօր ահագնացող սպառնալիքները, առաջարկում ենք Մեծ Պահքի շրջանի մեր ամենօրյա միասնական աղոթքներում ընդգրկել նաև Աստծո ողորմության դռները թակող զղջման ու ապաշխարության աղոթք։

Այն կազմված է Հայ Առաքելական Եկեղեցու ժամերգության մեջ ներառված ապաշխարության շարականներից:

Աղոթակից լինենք միմյանց և հայցենք Տիրոջ գութն ու ողորմությունը մեր անձերի ու մեր ազգի փրկության համար:

Աղոթք զղջման և ապաշխարության

Մեղա՛ Տէ՛ր,

ընկնում ենք Քո առջև,

մեղա՛, ողորմի՛ր մեզ:

Ամե՜ն:

Դիտվել է՝ 1827

Մեկնաբանություններ