Գոհանում ենք Քեզնից,
մեր Տեր Աստված,
որ Քո ողորմությամբ արթնացրիր մեզ հանգստյան քնից։
Արթնացրու մեր մտքերը Քո հանդեպ արդարությամբ,
մեր Տեր Աստված, որպեսզի մեր աչքերը տեսնեն Քո փրկությունը։
Թող գա և բնակվի մեզ հետ քո Աստվածությունը և Քո ողորմությունը հովանի ու պահապան լինի քո պաշտոնյաների վրա։
Իսկ մեզ՝ Քո ծառաներին,
արժանի դարձրու միշտ՝ գիշեր և ցերեկ
և ամեն ժամանակ խորհելու Քո պատվիրանների սիրո մասին և գոհությամբ փառավորելու Քեզ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն։