ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միջազգային փակուղուց դուրս գալը շատ բարդ խնդիր է դարձել

Միջազգային փակուղուց դուրս գալը շատ բարդ խնդիր է դարձել
30.01.2024 | 06:55

Շուրջ երկու տարվա թաքնահարույց և բաց բանակցություններից և անդրկուլիսյան պայմանավորվածություններից հետո, Թուրքիան վավերացրեց Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցության իր համաձայնությունը: Իհարկե հասկանալի է, որ Էրդողանը դա արեց F-16 կործանիչների նորացված մոդելնելը ստանալու Սպիտակ տան թույլտվության դիմաց: Այս գործարքը ուղղակի ազդեցություն է ունենալու հարավկովկասյան և մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացումների վրա: Հիշենք, որ Թուրքիան և Ադրբեջանը գրեթե միավորել են զինված ուժերը միասնական հրամանատարությամբ: Թերևս այդ մասին են հայտնում պաշտոնական աղբյուրները: Սա նշանակում է, որ այդ սարսափելի հզոր զենքը կարող է հայտնվել նաև Ադրբեջանի օդանավակայաններում, երբ որ անհրաժեշտ լինի: Այս առումով բավականին բարդ անհասկանալի իրադարձությունների ականատեսն ենք: Մի կողմից եվրոպական ատյաններում դատափետում են Ալիևի վարչակարգը, մյուս կողմից ԵՄ պետությունները, Թուրքիայի դաշնակիցը լինելով ՆԱՏՕ-ի մեջ, որևէ կերպ չեն արձագանքում Բաքու-Անկարա սերտ դաշինքին: Մի կողմից եվրադիտորդներ են ուղարկվում հայ-ադրբեջանական սահման՝ Ադրբեջանին զսպելու համար, բայց չեն արձագանքում իրենց ռազմաքաղաքական դաշնակցի և Բաքվի համագործակցությանը: Ստացվում է տարածաշրջանային գործընթացներում ներգրավված ուժային կենտրոնների և արտաքին դերակատարների երկիմաստ և երկդիմի փոխհարաբերությունների մի շրջանակ: Միաժամանակ Էրդողանն ու Ռաիսին հանդիպել են բոլոր հարցերում պայմանավորվելու և դիրքորոշումները ճշտելու համար, բացառված չէ, որ քննարկված լինեն նաև միջանցքի հարցերը: ԵԽԽՎ-ի որոշումները Ադրբեջանի մասով ավելի են մերձեցրել Ալիևին և Պուտինին, Կրեմլից իրենց կողմն են քաշում ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին՝ իրենց հովանու ներքո պայմանագրի կնքումը իրականացնելու համար: Կարճ ասած, այս միջազգային փակուղուց դուրս գալը շատ բարդ խնդիր է դարձել, ոմանց կարծիքով՝ անկանխատեսելի հետևանքներով: Բայց միշտ մի ելք կարելի է գտնել, ես որ լավատես եմ: Պարզապես իրականության զգացումն ու սառը դատողությունը, ճիշտ հաշվարկը պետք է դրվեն ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում: Շատ ճիշտ է ասված՝ չկան մշտական դաշնակիցներ և թշնամիներ, կան մշտական շահեր: Դիրքորոշումները կարելի է փոխել 24 ժամը մեկ, սրբություններով առաջնորդվելը ճիշտ չէ, ճիշտը ՀՀ գոյության անվտանգ միջավայրի ապահովումն է: Հիշենք, որ թուղթը մնում է թուղթ, այն միշտ կարելի է պատռել և հիմնավորել պատռելու պատճառը: Արցախի անկումը միջազգային դերակատարների թատրոնի առջև դրա ապացույցն է: 26 տարի բանակցեցին մի բանի շուրջ, խուլ և համր դարձան այլ իրադարձությունների ժամանակ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ