Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.01.2024 | 00:01

Տեր Աստված, խնդրում ենք,

տուր հայոց ազգիս

Քո աստվածային խաղաղությունը,

առաքիր Սբ Հոգին,

որպեսզի ողջ ժողովրդիս սրտի մեջ

հեղի սիրո և միաբանության շնորհը։

Բազմաողորմ Տեր,

գթա ցրված հոտիդ

և մի թող տանջվել անմիաբան հոգով։

Տեր Աստված մեր,

ամեն ժամ զորավիգ և օգնական եղիր ազգիս

և հաջողիր բոլոր բարի գործերում։

Ցույց տուր բոլորին,

որ Դու ես Տեր և Աստված

և Քեզ հուսացողներին իսպառ չես թողնում,

որի համար ամեն ինչում և ամենքից Քեզ փառք,

պատիվ և երկրպագություն

անբաժանելի և միասնական Սուրբ երրորդությանդ,

այժմ և հավիտյանս:

Ամեն։

Դիտվել է՝ 2361

Մեկնաբանություններ