ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Աղոթք եկեղեցի մտնելու ժամանակ

Աղոթք եկեղեցի մտնելու ժամանակ
16.12.2023 | 00:01

Որ ըստ ամենայնի մտքովս անցնես, խաղաղություն Քո տո՜ւր մեզ հանապազ, քեզ աղաչում ենք:

Տաճա՛ր Աստուծո և բնակարան Սուրբ Հոգու, որ քո սուրբ ավազանում կոչվեց որդեգրություն երկնավոր Հորը:
Այսօր քեզ կամեցավ պատարագել Գառն անարատ:
Եվ ես դիմելով եկա դուռը քո և աղաչում եմ քեզ. մաքրի՛ր մեղքերից և արժանի արա՛ մտնելու սրբերի առաջ Սեղանիդ երկրպագելու:
Ամէն:

Դիտվել է՝ 2136

Մեկնաբանություններ