ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-36

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-36
08.12.2023 | 12:35

(սկիզբը` այստեղ)

Այս ինչե՞ր են իրենց թույլ տալիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Սպիտակ տունը: Մի կողմից հասկանալի են Բայդենի հայտարարությունները, եթե նկատի ունենանք, որ խոսքն աշխարհի գործող ու հայտնի ճիվաղների առաջին հնգյակում գտնվողի մասին է:

Բայց մյուս կողմից հարց է առաջանում՝ Բայդենը և Սպիտակ տան իր վեցանոցներն ընդհանրաապես պատկերացնու՞մ են իրենց բարբաջանքի իրականություն դառնալու հետևանքները:

Միգուցե այո, քանի որ Սատանայի այս ծառաների համար կարող է զսպիչ նշանակություն չունենալ նույնիսկ իրենց ընտանիքի սատկելը միջուկայինի բոցերում:

«Ռուսաստանը սպառնալիք չէ Եվրոպայի համար, Եվրոպան է սպառնալիք Ռուսաստանի համար»,- նոյեմբերի 23-ին ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Չեխիայի նախագահ Պյոտր Պավելի հայտարարությունը, թե Ռուսաստանը Եվրոպայի գլխավոր սպառնալիքն է։

Թեև Ռուսաստանը կամ Կրեմլը, իրոք, սպառնալիք չէ ԱՄՆ- ի և Եվրոպայի համար, այսինքն՝ նրանց վրա հարձակվելու անհրաժեշտություն ու մտադրություն չունի, միաժամանակ լիովին գիտակցում է ՆԱՏՕ- ի անդամ ցանկացած պետության վրա հարձակվելու հետևանքը (մոլորակը մոխրացնող միջուկային աղետ), Բայդենն ազգային անվտանգության ոլորտում լրացուցիչ ֆինանսավորման մասին Կոնգրեսին ուղղված իր խնդրանքի վերաբերյալ ուղերձում (ելույթը հեռարձակվել Է Սպիտակ տան յութուբյան ալիքում), մեղմ ասած, զրպարտչորեն հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինան գրավելուց հետո կարող է հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների վրա:

«Եթե Պուտինը վերցնի ՈՒկրաինան, նա այնտեղ կանգ չի առնի,- ասել է Բայդենը։- Կարևոր է երկարաժամկետ նայել: Եթե նա շարունակի առաջ շարժվել, նա կհարձակվի ՆԱՏՕ- ի դաշնակիցների վրա»:

ԱՄՆ նախագահը Կոնգրեսին խնդրում է հաստատել ՈՒկրաինայի լրացուցիչ ֆինանսավորումը (ավելի քան 61 մլրդ դոլար) մինչև Սուրբ Ծննդյան արձակուրդը: Նա ասել է, որ այս հարցը «չի կարող սպասել» և հավելել.

«Կոնգրեսում հանրապետականները պատրաստ են Պուտինին մեծագույն նվեր մատուցել, որի վրա նա կարող է հույս ունենալ ու հրաժարվել մեր գլոբալ առաջնորդությունից» (այլ կերպ ասած՝ միաբևեռ աշխարհակարգի Սպիտակ տան պարտադրանքն ընդունելուց, Բայդենի և ԱՄՆ- ի առջև կզելուց…):

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին էլ երեկ հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ամերիկյան զորքերը կմասնակցեն ռուսական ուժերի դեմ մարտերին, եթե նրանք հարձակվեն ՆԱՏՕ-ի որևէ երկրի վրա ՈՒկրաինայում հնարավոր հաղթանակից հետո:

Լրագրողը նրան խնդրել է պարզաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, որը դրանից առաջ հայտարարել էր, թե

ՌԴ-ն ՈՒկրաինայում հնարավոր հաղթանակից հետո կարող է ներխուժել ՆԱՏՕ-ի ինչ-որ երկիր, իսկ դա ԱՄՆ-ին կներգրավի հակամարտության մեջ: Քիրբիին, մասնավորապես, հարցրել են, թե ինչպիսի՞ն է իրադարձությունների նման զարգացման հավանականությունը, եթե Կոնգրեսը հավանություն չտա Կիևին լրացուցիչ օգնության հատկացմանը:

Ինչպես ընդգծել է Քիրբին, ԱՄՆ-ում, այդ թվում՝ ամերիկացի օրենսդիրները, «պետք է անկեղծ մտավախություններ ունենան», թե ինչ տեղի կունենա, «եթե թույլ տան Պուտինին ազատ գործել, եթե թույլ տան նրան ստանալ ՈՒկրաինան»:

«Եթե Պուտինը ստանա ամբողջ ՈՒկրաինան, ապա հետո ի՞նչ… ՈՒ՞ր է նա շարժվելու հետագայում: Քանի որ դրանից հետո նրա առջև ՆԱՏՕ- ի Արևելյան թևն է»,- հավելել է Քիրբին։

Դժվար է չնկատել, որ շարունակաբար ու հենց այդ պահին էլ կեղծիք տարածող սրիկան է խոսել անկեղծությունից: Բայդենի մանկլավիկը Պուտինին Եվրոպայում տարածքային հավակնություններ և այլ պետություններ նվաճելու մտադրություն ունեցող մի նոր Հիտլեր ներկայացնելու անհաջող փորձ է արել՝ այսպիսով խեղաթյուրելով հատուկ ռազմական գործուղության էությունը և նպատակները, որոնցից գլխավորները, ինչպես բազմիցս հայտարարվել է, Դոնբասի բնակչությանը Զելենսկու վարչակարգի կոտորածից փրկելը և ՈՒկրաինայի կողմից Ռուսաստանի անվտանգության նկատմամբ ակնհայտ և անառարկելի սպառնալիքների չեզոքացումն է:

«Ամերիկյան ցամաքային ուժերը հարկադրված կլինեն ամբողությամբ մասնակցել, եթե պարոն Պուտինը ռազմավարական հաղթանակ տանի ՈՒկրաինայում, իսկ հետո, հնարավոր է, գործի ՆԱՏՕ- ի մեր դաշնակիցներից մեկի դեմ»,- եզրափակել Է Քիրբին:

Ինչպես այսօր տեղեկացրեց«Ведомости»– ին , ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում Ռուսաստանի հաղթանակի դեպքում ՌԴ-ի և ԱՄՆ-ի զորքերի ուղղակի բախման հնարավորության մասին ԱՄՆ իշխանությունների հայտարարությունը սադրիչ է և անընդունելի հռետորաբանություն պատասխանատու միջուկային տերության համար:

Դեսպանի ասածից կարող ենք եզրակացնել, որ Միացյալ Նահանգները պատասխանատու միջուկային տերություն չէ, համենայն դեպս, այդպիսին է դարձել Բայդենի վարչակարգի օրոք, որը որքան շուտ հեռանա իշխանության ղեկից կամ չքվի գրողի ծոցը, այնքան մոլորակին սպառնացող վտանգը կնվազի:

Անտոնովի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները հատուկ «սարսափ պատմություններ» են հորինում Ռուսաստանի մասին, որպեսզի արդարացնեն ՌԴ-ին «զսպելու» առասպելական ծախսերը։ Ինչպես նշել է դեսպանը, ուկրաինական պատերազմի կրակին «լիազորագրով» յուղ լցնելու փորձ կատարելով, ԱՄՆ- ում վերջնականապես կորցրել են իրականության հետ կապը՝ հեշտությամբ պատճառաբանելով մեր երկրների զինված ուժերի ուղղակի բախման հավանականությամբ: Անտոնովը նաև Վաշինգտոնին և ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրն անվանել է «ՈՒկրաինայում արյունահեղության շահառուներ»: Դիվանագետը, որպես հաստատում, նշել է ՈՒկրաինային հատկացված ամերիկյան ռազմական օգնության 52-րդ փաթեթը։

Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր Կիևին մոտ 175 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթը փոխանցելու մասին: Դրանում, «РИА Новости»-իտեղեկացմամբ , ներառված են հակաօդային պաշտպանության միջոցներ, HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք, հրետանային արկեր, հակատանկային հրթիռներ, կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանության սարքավորումներ, ինժեներական զինամթերք և այլ միջոցներ, հավելենք՝ նաև AGM-88 HARM հակառադարային հրթիռներ: Գերատեսչությունում նախազգուշացրել են, որ եթե Կոնգրեսը հավանություն չտա ՈՒկրաինային աջակցելու համար նոր միջոցների հատկացմանը, ապա 175 մլն դոլարի օգնության փաթեթը կլինի վերջիններից մեկը:

ՈՒկրաինային օգնությունը շարունակելու հարցն ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության դիրքորոշման պատճառով Բայդենի վարչակազմի կողմից լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու խնդրանքը չիստացելկոնգրեսականներիհավանությունը :

Վաշինգտոնի վարչակազմը հոկտեմբերին Կապիտոլիումի բլուր է ուղարկել 2024 թ. ֆինանսական տարում (այն ԱՄՆ-ում սկսվել է հոկտեմբերի 1-ին) լրացուցիչ խոշոր բյուջետային հատկացումների հարցում, առաջին հերթին, Իսրայելին և ՈՒկրաինային օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին և Ռուսաստանին հակազդելու համար: Ընդհանուր առմամբ, այդ նպատակների համար գործադիր իշխանության ճյուղը՝ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, ցանկանում է ստանալ շուրջ 106 մլրդ դոլար։

Սպիտակ տան վարչական և բյուջետային վարչության ղեկավար Շալանդա Յանգն ավելի վաղ նամակ է հղել օրենսդիրներին, որում նախազգուշացրել է, որ օրացուցային տարվա ավարտին ԱՄՆ-ն ամբողջությամբ կսպառի ՈՒկրաինային օգնություն ցուցաբերելու համար եղած միջոցները, եթե հավանության չարժանանա վարչակազմի կողմից պահանջվող ֆինանսավորման նախագիծը: Լրացուցիչ ֆինանսավորման Բայդենի խնդրանքի բավարարման հետագա ճակատագիրն առայժմ մնում է անորոշ։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ