ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Восток - Дело Тонкое!

Восток - Дело Тонкое!
21.10.2023 | 09:50

Լոռեցիք ասում են ՝

- Ծիտն էլ կտրի, իր եղլղալի խորխոզին էլ:

Ա՛յ Դեմոկրատակականներ, եթե ձեր կուսակցության խորհրդանիշը էշն է, արժի՞ որ ձեր նախագահ Մումիա Ջոյին էշին նստացնեք:

Ի՞նչ շահեցիք նրան Թել Ավիվ ուղարկելով:

Միայն ԱՄՆ-ին ծտի կարգավիճակի բերեցիք:

Ախր Արևելքը դատարկ հոխորտանքի չի հավատացել ու չի հավատա:

Ատոմային ավիակիրները շարժում եք, որ ի՞նչ:

Տեսե՜ք-տեսե՜ք Խչոն էլ խանչալ ունի՞...

Դրանց ռուսները կարող են խփել, բայց չեն անի:

Լավ գիտեք, նրանք իրենց «Խանչալը», այդ ավիակիրների ատոմային սիրտը չեն կոխի:

Իրանի՞ն եք սպառնում, թե պատերազմ սկսելու հրաման կտա նախագահ Ջոն:

Իրանը ձեզանից լավ գիտե, որ պատերազմ միայն Կոնգրեսը կարող է հայտարարել, նախագահը նման իրավասություն չունի:

Տղա եք, նախընտրական այս շրջանում Հանրապետականներին համոզեք կողմ քվեարկել նման ավանտյուրային:

Անգամ ՈՒկրաինային ֆինանսական աջակցություն հատկացնելը, կապեցիք Իսրայելին օգնություն տալու հետ, հույս ունենալով, որ Կոնգրեսը կողմ կքվեարկի:

Իմաստ կա՞ր, աշխարհի առաջ ծիծաղատեղ դառնալու:

Ցուցադրելու ԱՄՆ-ի ներկա կառավարման ողջ թշվառությունը...

ՀԱՄԱՍ-ն Իսրայելի տարածքում 37 ամերիկյան քաղաքացի է սպանել, 16 -ին էլ` պատանդ տարել:

Բայդենը գոնե մի կուշտ արցունք թափե՞ց դիակների վրա, թե՞ հարյուր միլիոն դոլլար կաշառք առաջարկեց ՀԱՄԱՍ-ին` իր քաղաքացիներին ազատ արձակելու դիմաց..

Ամերիկա, հա Ամերիկա, քաչալը դեղ ունենա, իր քաչալին կքսի...

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում բիզնես ստրատեգիական շահ չունի...

ԱՄՆ-ը գնում է Խաղաղ օվկիանոս:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Հ .Գ. Գլխագիր հայերենով գրող ադրբեջանական ֆեյք ինդուստրիայի պոռնիկ Սանսան, որ Բայդենի

ձախողված այցի մասին իմ գրառման տակ քոմենթ ես թողել, թե ստուգեք էս մարդուն, հիմա, այս

նյութի տակ կարող ես ռեխդ ավելի լայն բացել, համագործակցած էթնիկ հայաստանաբնակ գործընկերներիդ հետ...

Դիտվել է՝ 4262

Մեկնաբանություններ