ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քառակողմ բանակցային նոր ձևաչափը դժվար թե դուր գա ԱՄՆ-ին

Քառակողմ բանակցային նոր ձևաչափը դժվար թե դուր գա ԱՄՆ-ին
17.09.2023 | 12:04

1994 թ. զինադադարից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեկ ձևաչափ էր գործում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա: Ըստ էության, այն ձախողվեց, և կարգավորման գործընթացը ոչ մի քայլ առաջ չգնաց: Հիմա կարևոր չէ, թե ով էր մեղավոր դրանում՝ հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմը: Մեղավորի որոշումը, վերջին հաշվով, այժմ չի կարող որևէ օգուտ տալ, այդ գործը մնաց ապագա պատմաբաններին: Նրանք ինչ կգրեն՝ չեմ կարող ասել, բայց, իմ համոզմամբ, 26 տարի բանակցել և հետո կողքից դիտել 44-օրյա արյունահեղությունը, մեղմ ասած, դատապարտելի երևույթ է:

Հիմա, ինչպես ասում էին Բաքվում ,,քաղաքական տուրիստների,, խումբը չի գործում: Իրավիճակը մնում է լարված: Արդեն բոլորն են միակարծիք, որ երրորդ պատերազմը, նոր սերնդի զինատեսակներով, ավելի մեծ թվով զոհեր է տանելու: Այս հանգամանքը ստիպում է, որ մենք փորփրենք մեր միտքը և ամեն գնով բացառենք նոր պատերազմը, որովհետև ուժերը խիստ անհավասար են, Հայաստանը դեռ ոտքի չի կանգնել: Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի հարթակները առաջընթաց չեն գրանցել: Այսպիսի իրադրության պայմաններում ինձ այսօր շատ հետաքրքրեց Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնողական առաջարկությունը քսռակողմ հանդիպման կազմակերպման մասին՝ ՌԴ, Թուրքիա, ՀՀ և Ադրբեջան կազմով: Չեմ ցանկանում առանց հիմքի լավատես լինել, բայց այս ձևաչափը կարող է կայունացնող նշանակություն ունենալ, որովհետև երկու հակամարտող կողմերն են նստում բանակցային սեղան շուրջ, տարածաշրջանում առավել հզոր ազդեցություն ունեցող երկու դերակատարների հետ: Այս քառակողմ բանակցային նոր ձևաչափը դժվար թե դուր գա ԱՄՆ-ին, բացառված չէ՝ նաև բրյուսելյան ղեկավարներին: Կստացվի Արևմուտքի դուրս մղում Հարավային Կովկասից: Եթե Էրդողանի առաջարկը սկսի գործել, այդ ժամանակ առավել հստակ կերևա:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2293

Մեկնաբանություններ