ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սա՞ է առաջարկում Արևմուտքը Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների ռազմավարական փոփոխությունների դիմաց

Սա՞ է առաջարկում Արևմուտքը Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների ռազմավարական փոփոխությունների դիմաց
14.09.2023 | 21:45

Ամերիկյան Պետդեպարտամենտը դեռ վաղ է համարում Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ռազմավարական փոփոխությունների մասին արձանագրումը, բայց չի թաքցնում, որ ձգտում է հենց դրան։

Ամերիկյան Պետդեպի այսօր տարածած այս հայտարարությունն ի՞նչ է, եթե ոչ խառնակչության վերաբերյալ ինքնախոստովանանք։ Հետաքրքիր է` ինչպիսի՞ն կլիներ բուտաֆորների արձագանքը, եթե Ռուսաստանի ԱԳՆ-ն կատարեր նմանօրինակ հայտարարություն, թե մենք ձգտում ենք խաթարել Կանադայի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Սա՝ ուղղակի։

Նիկոլի հատկապես վերջին շրջանի զեղումները, Իրանի և Ռուսաստանի, մեղմ ասած, ոչ նրբանկատ արձագանքները այդ զեղումներին հիշյալ համատեքստում ամբողջությամբ հասկանալի են։ Անհասկանալի է մնում այլ բան` որտե՞ղ են մեր շահերի եզրագծերը։ Ի՞նչ ենք ինքներս ակնկալում դրա դիմաց։

Օրինակ, ԵՄ հայաստանյան առաքելությունն այսօր հայտարարություն էր տարածել, որ իրենց հսկողությամբ ապամոնտաժվում և իբր ավելի անվտանգ վայր է տեղափոխվում Երասխում կառուցվող հայ-ամերիկյան գործարանը։ Այսինքն, ՀՀ տարածքում կառուցվող գործարանը ապամոնտաժում են, քանի որ Ադրբեջանը անհանգստացած է իր սահմանամերձ շրջանների էկոլոգիական անվտանգությամբ։ Սա՞ է առաջարկում Արևմուտքը Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների ռազմավարական փոփոխությունների դիմաց։ Չգիտեմ։ Գիտեմ, որ միջազգային իրավունքում սուբյեկտները դադարում են այդպիսին լինել բացառապես խախուտ կառավարիչների երեսից։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1847

Մեկնաբանություններ