«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Սուրբ հայրերի ամենօրյա աղոթքը

Սուրբ հայրերի ամենօրյա աղոթքը
24.06.2023 | 00:01

«Ղեկավարի՛ր իմ կամքը, և սովորեցրու ինձ աղոթել, հուսալ, հավատալ, սիրել, համբերել ու ներել»։

– Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այսօրը, և օգնի՛ր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին:

-Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատի՛ր ու աջակցի՛ր ինձ:

-Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրո՛ւ ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա:

-Ղեկավարի՛ր իմ մտքերն ու զգացմունքները բոլոր իմ խոսքերում և գործերում:

-Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում մի՛ թույլ տուր ինձ մոռանալ, որ այդ ամենը ի վերուստ է առաքված Քո կողմից:

-Սովորեցրու՛ ինձ ամեն մարդու հետ խելամիտ ու շիտակ վարվել, չվշտացնելով ու չվրդովվեցնելով և ոչ մեկին:

-Տե՛ր, ինձ ուժ տուր կրելու այս առաջիկա օրվա հոգնություններն ու բոլոր դիպվածները:

– Ղեկավարի՛ր իմ կամքը, և սովորեցրու ինձ աղոթել, հուսալ, հավատալ, սիրել, համբերել ու ներել:

Ամե՜ն:

Վերցված է` ter-hambardzum.net կայքից

Դիտվել է՝ 1880

Մեկնաբանություններ