«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Իրադրությունը ներսում մի օր պայթելու է

Իրադրությունը  ներսում  մի  օր  պայթելու է
15.03.2023 | 23:19

Տարածաշրջանում և հատկապես Հայաստանի ու Արցախի շուրջ էսկալացիոն իրադրության մասին վերջին շրջանում անընդհատ տարբեր բնույթի լուրեր են շրջանառվում, դրա մասին հայտարարեց նաև իշխող ուժի ղեկավարը, ով փաստացի իրավիճակի պատասխանատուն է:


Եթե ֆիլտրեք արտաքին, տարածաշրջանային գործոնները, ապա իրականում ո՞րն է այս փուլում նման ծանր իրավիճակի ստեղծման պատճառը:


Փաշինյանի ասուլիսի ուշագրավ հատվածը վերաբերվում էր բանակցություններում ստեղծված փակուղում:


Փաստացի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք իրենց սկզբունքներով արդեն իսկ ահռելի վնաս էին հասցնում հայկական շահին, Ադրբեջանը չեղարկել է` հանդես գալով նոր հավակնոտ առաջարկներով:


Դրանք ուղիղ ենթադրում են Արցախ-Ադրբեջան բանակցություններն անցկացնել մեկ օրակարգով` ինտեգրման:


Երկրորդ, Ադրբեջանը մերժում է Արցախում որևէ տիպի միջազգային երաշխիքի ստեղծումը` համարելով, որ անվտանգությունից մինչև մնացած հարցեր, իր ներքին խնդիրն է:


Երրորդ, Ադրբեջանը Արցախի հետ բանակցությունների միակ ֆորմատ տեսնում է երկկողմը` բացառելով ՌԴ-ի կամ մեկ այլ սուբյեկտի, կառույցի ներգրավվածություն:


Չորրորդ, Ադրբեջանն ակտիվ առաջ է մղում «արևմտյան Ադրբեջանի» գաղափարը` փորձում այն ներառել ՀՀ-Ադրբեջան պայմանագրում, ինչը ՀՀ-ի դեմ հարձակումը լեգիտիմացնելու հնարավորություն է:


Երբ Փաշինյսնն ասում է, որ ադրբեջանական նոր առաջարկները կարմիր գծերի հատում են, ոչ թե անհանգստացած է ՀՀ-ի կամ Արցախի շահերով, այլ սեփական կաշին փրկելու խնդիր է տեսնում:


Իրավիճակը հասել է մի կետի, երբ այն նույնիսկ Փաշինյանի համար է քաղաքական ինքնասպանություն և սա սկսել է մտածել իր անվտանգության, իր ապագայի մասին, որովհետև այդ իրադրությունը ներսում մի օր պայթելու է` իր հետ քշել տանելով շատ շատերին:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2949

Մեկնաբանություններ