Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

ՊՆ նախարարը ռուսական երկրորդ ռազմաբազայի տեղակայումն անհրաժեշտ չի համարում

ՊՆ նախարարը ռուսական երկրորդ ռազմաբազայի տեղակայումն անհրաժեշտ չի համարում
22.02.2021 | 15:40

ՀՀ ՊՆնախարար Վաղարշակ Հարությունյանը РИА Новости-ն հարցազրույցում հայտարարել է.

«Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ ռազմական կազմի տեղակայմանը, կարծում եմ, որ այդպիսի անհրաժեշտություն չկա, և, այո, մեր պետությունների միջև այս պահին գոյություն ունեցող նորմատիվ իրավական դաշտը որոշում է կարգավիճակը և կարգավորում միայն մեկ ռուսական բազայի գործունեությունը»:

Երևանն ու Մոսկվան աշխատում են, մշակում են Հայաստանի արևելք ռուսական 102-րդ ռազմաբազայի որոշակի ռազմական կազմի վերաբաշխման հնարավորության հարցը՝ ասել է Վաղարշակ Հարությունյանը: «Հավանաբար, ավելի ճիշտ է խոսել ռուսական ռազմաբազայից որևէ զորակազմի վերաբաշխման հնարավորության մասին (հաշվի առնելով ընդլայնումը) դեպի Հայաստանի արևելյան ուղղություն, և այս համատեքստում ընթանում է հարցի համապատասխան համատեղ ուսումնասիրություն», - ասել է նախարարը: Նրա խոսքով՝ լրացուցիչ գործառույթներ են վերապահված Հայաստանում ռուս սահմանապահներին: «Իրոք, ռուս սահմանապահներին վստահված են լրացուցիչ գործառույթներ՝ Ադրբեջանի հետ ՀՀ սահմանի անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Կասկած չունեմ, որ մեր պետությունների սահմանային ծառայությունների միջև հաստատվել է սերտ և արդյունավետ համագործակցություն, անկասկած, Հայաստանում ռուս սահմանապահներին վերապահված բոլոր առաջադրանքները կկատարվեն ամենաբարձր մակարդակով», - ասել է Հարությունյանը:


«Ղարաբաղում հակամարտությունից առաջ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության անձնակազմը պատասխանատու էր ՀՀ տարածքով անցնող ԱՊՀ սահմանի անվտանգության և պաշտպանության ապահովման խնդիրների կատարման համար: Այսօր իրավիճակը էապես փոխվել է», - նշել է նախարարը:

Դիտվել է՝ 6736

Մեկնաբանություններ