Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ Կարլոս Մենեմը

Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ Կարլոս Մենեմը
15.02.2021 | 16:45

Կիրակի օրը 90 տարեկանում մահացել է Արգենտինայի նախկին նախագահ Կարլոս Մենեմը։ Նա երկիրը ղեկավարել է 1989-ից 1999-ին։ Նրա նախագահությունը աչքի է ընկել լայնածավալ տնտեսական բարեփոխումներով, այդ թվում` պետական սեփականության մասնավորեցման ծրագրի իրականացմամբ։ Մենեմի կառավարման ընթացքում զգալիորեն մեծացել է միջազգային ասպարեզում Արգենտինայի դերակատարությունը։ Նրա իշխանության տարիներին արգենտինացի զինվորականներն առաջին անգամ երկրի պատմության մեջ մասնակցել են միջազգային խաղաղապահ գործողություններին՝ մեկնելով Բոսնիա և Քուվեյթ։

Մենեմի իշխանության տարիները աչքի են ընկել նաև աղմկալի կոռուպցիոն սկանդալներով, բացահայտվել են Խորվաթիային և Էկվադորին արգենտինական սպառազինության անօրինական մատակարարումները։ Մենեմը օտարերկրյա առաջին ղեկավարներից մեկն էր, որ անկախության ձեռքբերումից հետո պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ 1998-ի ամռանը այցի ընթացքում Մենեմին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում էր շնորհվել։

Դիտվել է՝ 3541

Մեկնաբանություններ