Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Թոմ դե Վաալ. Ալիևը հասկացել է, որ Փաշինյանը «իր պահանջների կատարումը ապահովող հիմնական գործոնն է»

Թոմ դե Վաալ. Ալիևը հասկացել է, որ Փաշինյանը «իր պահանջների կատարումը ապահովող հիմնական գործոնն է»
13.02.2021 | 14:46

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով միջազգային փորձագետ Թոմ դե Վաալը ծավալուն վերլուծություն է հրապարակել Քարնեգի միջազգային խաղաղության հիմնադրամի եվրոպական կենտրոնի կայքում։

Թոմ դե Վաալը մանրասման վերլուծության է ենթարկում հետպատերազմական իրավիճակը Հարավային Կովկասում, Հայաստանի ցավալի պարտության հետեւանքները եւ անում որոշակի առաջարկներ միջազգային հանրության կողմից ակտիվություն դրսեւորելու համար։ «Նոյեմբերյան համաձայնությունը հեռու է համապարփակ խաղաղության պայմանագիր լինելուց եւ շատ հարցեր դեռ մնում են անորոշ», - գրում է դե Վաալը։ Ըստ հեղինակի, հաղթանակը Ադրբեջանին հնարավորություն է ընձեռելու նոր օկուպացված տարածքներում, ներառյալ Հադրութի շրջանն ու Շուշին, վերաբնակեցնել կես միլիոնից ավելի մարդ, թեեւ տնտեսական վիճակը եւ նավթի նվազող միջազգային գները կարող են զգալի դժվարացնել այս նպատակի իրագործումը։

«Ադրբեջանը օկուպացրել է նաեւ բուն Արցախի մեկ-երրորդը, ներառյալ Շուշին, եւ մոտ 30.000 հայ ստիպված են եղել լքել իրենց տները», իսկ որոշ շրջանների բնակիչներ ընդհանրապես լքել են իրենց տները հապճեպորեն` հիշեցնում է Վաալը։ Անդրադառնալով Արցախում հետպատերազմական քաղաքական վիճակին դե Վաալը գրում է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը կորցրել է լեգիտիմությունը եւ նոր առաջնորդ է դարձել անվտանգության խորհրդի ղեկավար եւ առաջին պատերազմի հայտնի հրամանատարներից Վիտալի Բալասանյանը` «որ մտերիմ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, նա էլ անձնական կապեր է պահպանում Պուտինի հետ»։ «Սա հավանաբար արցախահայության էլիտային ավելի մոտ է դարձնում Մոսկվայի հետ, քան Փաշինյանի կառավարության հետ Երեւանում», - ենթադրում է դե Վաալը։


Հոդվածի թերեւս ամենահետաքրքրական մասը վերաբերում է Ալիեւի ցանկությանը Փաշինյանին շարունակաբար տեսնել Հայաստանի ղեկավար։ «Պատերազմի ընթացքում եւ ապա անմիջապես հետո Ալիեւը անձնական վիրավորանքներ էր ուղղում Փաշինյանի դեմ։ Ծաղրական “Ne oldu, Pashinyan?” («Ի՞նչ պատահեց Փաշինյան») հայտարարությունը, որ Ալիեւը արել էր նոյեմբերի 10-ին, ադրբեջանաթուրքական սոցիալական ցանցերում մեծ տարածում գտավ։ Բայց վերջին շաբաթներին, Ալիեւը տոնայնությունը փոխվեց ինչ-որ առումով եւ նրա ծաղրական ու խիստ տոնը փոխադրվեց Հայաստանի նախկին առաջնորդների ուղղությամբ, հավանաբար որովհետեւ նա հիմա հասկացել է, որ Փաշինյանը, ում հետ ստորագրել էր հայտնի հայտարարությունը, իր պահանջների կատարումը ապահովող հիմնական գործոնն է», - գրում է դե Վաալը:

Դիտվել է՝ 3544

Մեկնաբանություններ