«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ՀՀ փոխվարչապետը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի հարցեր

ՀՀ փոխվարչապետը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի հարցեր
08.02.2021 | 20:43

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցերին և դրա շրջանակում նոր հնարավորություններին: Երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության բարելավման համատեքստում քննարկվել է Բավրայի և Գոգավանի անցակետերից դեպի Վրաստանի խորք գնացող ճանապարհների վերանորոգման աշխատանքների ընթացքը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքական հիմնական ուղղություններից է: Հանդիսանալով միջկառավարական հանձնաժողովի նախագահ՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է հայ-վրացական բարեկամական փոխգործակցության հետևողական ամրապնդման կարևորությունը:
Դեսպան Սագանելիձեն նշել է, որ երկկողմ օրակարգի ուղղություններով համատեղ ու արդյունավետ աշխատանքի միջոցով հավակնոտ առաջընթաց կարելի է գրանցել:


Փոխվարչապետը հայ-վրացական հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է համարել առևտրատնտեսական համագործակցությունը, որի փոխշահավետ ընդլայնման համար բոլոր անհրաժեշտ պայմաններն առկա են: Այս համատեքստում կարևորվել է 2019թ.-ին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսումը:
Զրույցի ընթացքում Տիգրան Ավինյանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը, որը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթությունը: Երկկողմ շփումներն ակտիվացնելու և զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով անդրադարձ է կատարվել նույնականացման քարտերով սահմանների հատման հնարավորությանը:
Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ» էներգետիկ միջանցքի ծրագիրը, դրա ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները, ինչպես նաև նախատեսվող քայլերը:

Դիտվել է՝ 2618

Մեկնաբանություններ