Հները անցան, նորերը եկան.
Վերափոխումն է։
Կրկին մեր կողքին կկանգնեն նրանք`
Հավատքի հայրեր Մովսեսն ու Եղիան։
ՈՒ Փրկչական Լույսը, որ շողարձակվեց
Տիրոջ փեշերից, կիջնի մեզ վրա.
Հողից վեր կելնենք ու լույսերի մեջ
Կքայլենք հլու` Քո արահետներով:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ