Աստվածաշունչ մատյանից
03.04.2020 | 00:01
Ո՞վ կարող է քննել երկնքի բարձրությունը, երկրի լայնությունը և իմաստության խորքերը։ Իմաստությունն ստեղծվեց ամեն ինչից առաջ, զգոնությունը և հանճարը ի հավիտյանից կային։ Իմաստության աղբյուրը բարձրյալ Աստծու խոսքն է, և նրա ճանապարհները հավիտենական պատգամներ են։ Իմաստության արմատները նրա մեջ հայտնվեցին։ ՈՒ՞մ տրվեց իմաստության գիտությունը, և ո՞վ հասկացավ նրա արվեստը։ Իմաստությունը մեկ է և խիստ ահեղ, որ նստում է իր գովության աթոռին։
Սիրաքի իմաստությունը 1. 3-8
Մեկնաբանություններ