ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արամ Սարգսյան. Այս իշխանությունները մնացել են 90-ականների տրամաբանության մեջ

Արամ Սարգսյան. Այս իշխանությունները մնացել են 90-ականների տրամաբանության մեջ
05.03.2018 | 21:48

Ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել Վազգենին 59 տարեկան` «Եռաբլուր» պանթեոնում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Վազգեն Սարգսյանի պարագայում Հայոց բանակը ոչ միայն ազատագրեց Արցախը, այլև ահռելի անվտանգության գոտի ստեղծեց, որով Արցախը ազատվեց ռմբակոծություններից: Բերեց նրան, որ Ադրբեջանը խնդրում էր հաշտության համաձայնագիր ստորագրել և համաձայնեց խաղաղության թուղթ ստորագրել, իսկ այսօրվա դրությամբ Ալիևը ուզում է Երևանն ու Զանգեզուրը գրավել»:


Արամ Սարգսյանի կարծիքով՝ իշխանությունները հետևություններ անելու լուրջ խնդիր ունեն, այս իշխանությունները մնացել են 90-ականների տրամաբանության մեջ:

Դիտվել է՝ 4338

Մեկնաբանություններ