ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մարտի 1-ի գլխավոր հարցի պատասխանը երբեք չի հնչել

Մարտի 1-ի գլխավոր հարցի պատասխանը երբեք չի հնչել
24.02.2018 | 02:10

Մոտենում է մարտին 1-ը, որը, ցավոք, 2008-ից հետո մեզանում ոչ թե գարնան առաջին օրն է ավետում, այլ տասը անմեղ զոհերի հիշատակման օրն է: Ինչպես քաղաքական շարժառիթով յուրաքանչյուր սպանության, այնպես էլ Մարտի 1-ի մեղավորներն այդպես էլ չպատժվեցին ու չստացան իրենց համարժեք պատիժը: Ավելին, սպանության բազմաթիվ հանգամանքներ նույնիսկ լիարժեքորեն չեն քննվել, չնայած պատկան մարմինները մշտապես հայտարարում են, որ համալիր քննություն է անցկացվել և ամեն ինչ հստակ է: Բայց քանի դեռ կան բազմաթիվ հարցեր ու «լողացող» պատասխաններ, միշտ էլ հասարակությանը հուզելու է մեկ հարց՝ ով քաղաքացիների վրա կրակելու հրաման տվեց:


Ըստ ընդդիմադիրների, Մարտի 1-ը կբացահայտվի, երբ իշխանությունը փոխվի: Իսկ մինչ այդ ընդդիմադիրները փորձում են ամեն անգամ «թարմացնել» թեման, սակայն այդպես էլ գլխավոր հարցի պատասխանը չի հնչում: Այսօր ԱԺ-ում «Ելք» խմբակցությունը հրավիրել էր խորհրդարանական լսումներ մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ: Ընդդիմադիրների ելույթների տոնայնությունը նույնն էր, իրավապահ մարմիններինը՝ ևս: Այս անգամ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանն էր պարզաբանում ներկաներին, որ ամեն ինչ բացահայտված է, չնայած օդում էին մնում ընդդիմադիրների բազմաթիվ հարցերի պատասխաններ: Ամենից հաճախ հնչող հարցերից մեկն էլ այն էր, թե ինչու չի հարցաքննվել այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ արդարադատության համակարգի ներկայացուցիչների պատասխանն էլ միշտ նույնն է այս դեպքում՝ դրա անհրաժեշտությունը չկար: Եթե մի ողջ հասարակություն այդ ամենում մշտապես առնվազն կասկածել է Քոչարյանին, մի՞թե դա բավարար պատճառ չէր նրան հարցաքննելու, թե,՞ ինչպես ընդդիմադիրներն են ճիշտ ձևակերպում, «ձեռքները չեն կարողացել նրան հասնել»:

Սակայն եթե այն ժամանակ նա նախագահ էր և, կարգավիճակից ելնելով, չեն համարձակվել նրան հարցաքննել, հիմա ի՞նչն է խանգարում, որ նորից գործը վերանայվի ու շատ հարցերին պատասխան տրվի: Թե՞ իսկապես ճշմարիտ են այն պնդումները, որ իշխանությունը պետք է փոխվի, որ Մարտի 1-ը բացահայտվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ