ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պատվոգրի արժանացավ նաև «Իրատեսը»

Պատվոգրի արժանացավ նաև «Իրատեսը»
20.02.2018 | 12:01

«Տասը տարի առաջ գրողների միության (նախագահ` Լևոն Անանյան- Ա. Ս.) առաջարկով Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հայտարարվեց գիրք նվիրելու օր: Այսօր արդեն այն դարձել է հանրապետական տոն, «տոն, որ միշտ քեզ հետ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ:

Նրա տեղեկացմամբ՝ գրողների միությունը, կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ, Երևանի թիվ 32 դպրոցում նախաձեռնել է հանդիպումներ հայ ժամանակակից գրողների, գրականագետների, թարգմանիչների հետ: Գրական տոնը հասնելու է նաև մարզեր: Նույն օրը Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում մեկնարկելու է մանկապատանեկան գրքի 14-րդ տոնավաճառը: ՀԳՄ նախագահը ներկայացրեց գրական դաշտում առկա ձեռքբերումներն ու խնդիրները, շեշտելով, որ եթե մենք ընթերցանություն ենք քարոզում, ուրեմն դրա կարիքը կա. «Ընթերցանության ճգնաժամ արտահայտությունը համաշխարհային է: Բայց արդյունքները վերջին տարիներին ակնհայտ են. կան գրքեր, հրատարակություններ, որ, այսպես ասած, իրենց սպառվելու հունը գտնում են։ Ինչ վերաբերում է մեր գրական աշխատանքին, 2017-ին ավելի քան 200 տարաբնույթ գրական միջոցառումներ ենք կազմակերպել: Աշխատանքն իրականացվել է ամբողջ հանրապետությունում, Արցախում, տարածաշրջանի երկրներում՝ Վրաստան, Պարսկաստան, նաև միջազգային ասպարեզում: Մեր գրողները տասնյակ գրական փառատոների են մասնակցում, տպագրվում են տարբեր երկրների հանդեսներում, անթոլոգիաներում, նրանց դրամատուրգիան հետաքրքրում է տարբեր երկրների թատրոններին»:

Պատասխանելով «Իրատեսի»` «Ինչու՞ կյանք չունեցավ տարիներ առաջ մեկնարկած «Պոեզիայի փառատոնը» հարցին՝ ՀԳՄ նախագահն ասաց, որ պոեզիայի միջազգային փառատոնը կազմակերպվել է 2013-ին՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ծրագրի շրջանակում. «Փառատոնն անցկացվել է նաև Արցախում: Հաշվի առնենք, որ միջազգային նման միջոցառում անցկացնելը հսկայական ֆինանսների հետ է կապված, առայժմ այդ մեծ միջոցները չեն տրվում, չկան: 2017-ին անցկացրել ենք հայագիր և օտարագիր գրողների համաժողով, որը նույնպես մեծածավալ աշխատանք է պահանջում: Հունիսին, ինչպես ամեն տարի, հանրապետական ծրագրերում նախատեսում ենք երիտասարդ գրողների միջազգային խորհրդակցություն: Մարտի 21-ին՝ Պոեզիայի միջազգային օրը մշտապես կազմակերպում ենք հանդիպումներ գրողների հետ, Վրաստանում՝ պոեզիայի օրեր` նվիրված Վահան Տերյանին, Սայաթ-Նովային: Իսկ, այսպես ասած, մեծ ծրագրեր գրողների միության ուժերով չեն իրագործվում, ֆինանսական ներդրումներ են պետք»:


ՀԳՄ նախագահը հանդիպման ավարտին պատվոգրեր հանձնեց այն լրատվամիջոցներին, որոնք պարբերաբար անդրադառնում են գրականությանը, լուսաբանում գրողների միությունում տեղի ունեցող միջոցառումները: Պատվոգրի արժանացավ նաև «Իրատեսը»։ ՀԳՄ նախագահը նշեց, որ «Իրատեսն» իր էջերում ներկայանալու հնարավորություն է ընձեռում ժամանակակից հայ գրողներին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 8618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ