Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Վառեք ձեր մոմը

Վառեք ձեր մոմը
26.12.2017 | 10:05

2017-ը վերջանում է, և մի քանի օրից Նոր տարին կմտնի ձեր տուն` իր օրակարգով ու կարգուկանոնով։ Իտալացիները իմաստուն ժողովուրդ են, ավանդույթի համաձայն` նրանք ամեն Նոր տարի պատուհանից դուրս են նետում ավելորդ իրերը` տեղ բացելով նորի համար։

Ավելորդ իրերի պես դեն նետեք ձեր սխալների ու ձախողումների հիշողությունները և բացվեք նոր տարվա առաջ` նոր ու նորությունների պատրաստ։ Թույլ տվեք, որ ուրախությունն ու երջանկությունը ազատ մտնեն ձեր հարկից ներս ու համակեն ձեր սրտերը` հաստատվելով ձեր հոգում այնքան հարմարավետ, որ 365 օր չցանկանան ձեզ մենակ թողնել կյանքի հետ դեմ առ դեմ։ Եղեք առողջ ու հանգիստ` վստահ, որ ամեն օր արևը ձեզ համար է ծագում ու մայր է մտնում, որ հաջորդ օրը ձեզ համար նորից ծագի։ Եթե անգամ կողքից ձեզ ասեն, որ դա, մեղմ ասած, ինքնախաբեություն է, ժպտացեք ու անցեք` նրանք ի՞նչ գիտեն, թե կյանքն ինչ է ու ինչքան։ Պարզապես, կանաչ լույսը նրանց համար քիչ է վառվել, իսկ կարմիրը ստիպել է կանգ առնել։ Դուք ունեք ձեր ու միմիայն ձեր ճանապարհը ու ձեր լուսացույցը։


Բարի Ամանոր, ու չմոռանաք ամեն օր վառել ձեր աղոթքի մոմը։

Դիտվել է՝ 25056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ