ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կնքեց մահկանացուն

Կնքեց մահկանացուն
22.12.2017 | 00:16

ՋՈՆ ԳԵՂԱՄԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ծնվել է 1937-ին՝ մանկավարժների ընտանիքում: Միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարան:
1960-76 թթ. աշխատել է պոլիտեխնիկական ինստիտուտում, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում, 1976-84 թթ.՝ աշխատանքի պետական կոմիտեի ԱԳԿ կենտրոնի գլխավոր մասնագետ, իսկ 1984-ից ՀԽՍՀ պետպլանի հաշվողական կենտրոնում՝ սեկտորի վարիչ: 1988 թ. փետրվարին ընտրվել է հաշվողական կենտրոնի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ:


«Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպի հեքիաթային հերոսի՝ Պնտխցի Մանուկի թոռն է Ջոն Մանուկյանը՝ շառավիղը Տարոն աշխարհի նշանավոր գերդաստաններից մեկի: Հոգու մեջ պահել է ֆիդայի նախնիների ու իր քեռու, Սարդարապատի հերոսամարտի անմոռաց քաջերից մեկի՝ Բեն Դևոյանի ոգին՝ ազատության ոգին: Մտավորականի իր էությունը մինչև վերջ լցված է հայ դպրոցի երախտավոր ծնողներից ժառանգած շիտակությամբ, բարությամբ, ազնվությամբ»,- գրել է նրա մասին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:
Դեկտեմբերի 19-ին, տևական ու ծանր հիվանդությունից հետո, Ջոն Մանուկյանը կնքեց մահկանացուն:
Պայծառ հիշատակ ու երկնային հանգիստ արժանավոր մտավորականին:


ՄԻ ԽՈՒՄԲ ԸՆԿԵՐՆԵՐ

Դիտվել է՝ 2480

Մեկնաբանություններ