Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Աղոթարան

Աղոթարան
13.03.2015 | 00:08

Բարերար Տեր, նայի՛ր ողորմությամբ Քեզ երկրպագողիս և Քո սուրբ անունը փառաբանողիս: Տե՜ր զորության, հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից: Առաքի՛ր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ, քնած թե արթուն, որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք Քեզ:
Ամեն:

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ