ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ընտանեկան վեճերին չտրվելը կապահովի երջանիկ ամուսնություն

Ընտանեկան վեճերին չտրվելը կապահովի երջանիկ ամուսնություն
07.07.2013 | 14:32

Սան Ֆրանցիսկոյի համալսարանի փորձագետները համոզված են, որ ընտանեկան կոնֆլիկտներից ավելի լավ է խուսափել, հատկապես եթե ամուսինների տարիքը 60-ից բարձր է: «Անկեղծ և ազատ զրույցը կօգնի լուծել բոլոր խնդիրները»,-վստահեցնում են նրանք:

Հոգեբանների կողմից ուսումնասիրության են ենթարկվել 127 զույգ, որոնց ընտանեկան կյանքով հետաքրքվել են շուրջ 13 տարի: Բոլոր մասնակիցները բաժանվել են 40-50 և 60-70 տարիքային խմբերի: Հետազոտվողները, որոնք մեծամասամբ հին սերնդի մարդիկ են, ամեն կերպ փորձել են հեռու մնալ ընտանեկան վեճերից, կոնֆլիկտներից: Ապացուցվել է, որ հենց վեճերի բացակայությունը կարող է երջանիկ դարձնել ընտանիքը կամ հանդիսնալ երջանկության հիմքը:

Հոգեբանները ենթադրում են, որ ամուսինների այս տարիքային խումբը վեճերի մեջ արժեք չի տեսնում, ինչպես, ասենք, երիտասարդները, չի փորձում ապացուցել, պնդել, բորբոքվել: Նրանք ավելի շատ հակված են պահպանել խաղաղությունը ամուսնական կյանքում, ձգտում են հոգու ներդաշնակության: Միաժամանակ հոգեբանները կարծում են, որ այդպիսի հանգստությունը խոսում է ծերության գործընթացի դրսևորման մասին: Մարդիկ երկար ժամանակ ապրել են միասին և նրանց հարաբերություներում ստեղծվել է մի խառնուրդ` հին զգացմունքների և այլ հույզերի: Ժամանակ առ ժամանակ նրանք սովորական մեղմ զրույցներին ընդամենը կարող են խառնել բացասական տարրեր:

Այդուհանդերձ, անկախ տարիքից, փորձագետները խորհուրդ են տալիս ընդառաջ գնալ միմյանց, հանդուրժողականություն ցուցաբերել հարաբերություններում և ավելին`փորձել հասկանալ իրենց փոփոխվող վարքագծի հիմնարար պատճառները և լուծում տալ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ