«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Համեցիր մեր աշխարհ»

«Համեցիր մեր աշխարհ»
31.05.2013 | 17:40

Հունիսի 1-ին Հայաստանի նկարիչների միությունում կանցկացվի «Համեցիր մեր աշխարհ» խորագրով ցուցահանդես:

Ցուցահանդեսում ներկայացված են Մանկական զարգացման հիմնադրամի հատուկ կարիքներով երեխաների աշխատանքները:
«Համեցիր իմ աշխարհ» ծրագիրը մեկնարկել է 2013թ ապրիլի 1-ին: Ծրագրի նպատակն է արվեստի միջոցով խթանել հատուկ կարիքներով երեխաների զարգացումը:
Միջոցառման կազմակերպմանն աջակցում են «ԱրմենՏել» ՓԲԸ-ն և «Վորլդ Վիժն» Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը:
Միջոցառման հյուրերն են ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կանանց, ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության, Երևանի քաղաքապետարանի Երեխաների իրավուքների պաշտպանության բաժնի, Կրթության ազգային ինստիտուտի Հայաստանում գործող հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ և արվեստագետներ:

Դիտվել է՝ 1497

Մեկնաբանություններ