«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նոր կառավարությունը գործի է լծվում

Նոր կառավարությունը գործի է լծվում
08.05.2013 | 14:14

Այսօր` նոր կառավարության նիստից առաջ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի և նորանշանակ նախարարների հետ, նրանցշնորհավորել նշանակման առթիվ և հաջողություն մաղթել։ Վարչապետը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել մեծ վստահության համար և հավաստիացրել, որ կգործադրվեն բոլոր ջանքերը` լուծելու երկրի առջև դրված ոչ դյուրին խնդիրները։ Կառավարության առաջին նիստը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով առաջարկվում է ՀՀ կառավարության կառուցվածքը լրացնել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` սա քաղաքական դիրքորոշում է, որը հավանության է արժանացել նաև Հայաստանի հանրապետական կուսակցությունում։ «Միևնույն ժամանակ սա նշանակում է, որ աշխատակազմի ղեկավարի վրա՝դրվող բեռն ավելանալու է, - հավելել է վարչապետը։ -Պարոն Գաբրիելյանը նաև համակարգելու է մի քանի ոլորտների, մասնավորապես կրթության, առողջապահության, կառավարման համակարգի ոլորտների բոլոր բարեփոխումները, որոնք ունեն միջգերատեսչական բնույթ և առնչվում են տարբեր նախարարությունների աշխատանքին։ Նաև սա բխում է այն գաղափարախոսությունից, որը ՀՀ նախագահը մի քանի անգամ հրապարակային հնչեցրել է` նպատակահարմար է ապագայում կատարել սահմանադրական փոփոխություններ և ավելացնել փոխվարչապետների քանակը, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը, մանավանդ այն բնագավառներում, որտեղ խաչվում է մի քանի նախարարությունների գործունեությունը և անհրաժեշտություն կա համակարգված գործողությունների։ Ես նաև առաջարկում եմ, որպեսզի այս օրենսդրական նախաձեռնությունը համարենք անհետաձգելի»։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ