ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ինքնագովազդ` «լոգոյով»

Ինքնագովազդ` «լոգոյով»
07.05.2013 | 11:54

Հանրապետությունը պատրաստվում է Մեծ եղեռնի 100-ամյակին։ Ստեղծվել է համապատասխան պետական մարմին` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով», որը պետք է ի մի բերի բազմաբնույթ միջոցառումները և դրանք նպատակաուղղի մեկ միասնական հունով։ Հայտնի է նաև, որ հանձնաժողովի քարտուղարությունը մրցույթ է հայտարարել և մրցույթի պայմանները տեղակայել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում։ Մրցույթի պայմաններից մեկն է շարժել հետաքրքրությունս. «Մրցույթի ընթացքում ներկայացված աշխատանքները պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
- արտահայտեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի գործունեության նպատակը և առաքելությունը,
- ունենան պարզ լուծումներ և դիպուկ կարգախոս»։
Տարբերանշանը (լոգոն) ենթադրում է ոչ միայն դիպուկություն, այլև ամենասուղ միջոցներով և հնարավորինս արտահայտիչ ու խոսուն ասելիք։ Սակայն ինչպե՞ս պիտի ասելիքը ներկայացնել ամփոփ ու դիպուկ պատկերում, արտացոլելով «հանձնաժողովի գործունեության նպատակը և առաքելությունը»։ Այսինքն, հանձնաժողովն առանց այլևայլության ինքնագովազդով է զբաղվում։ Եվ առաջարկում է տարբերանշանը դարձնել յուր նպատակի ու առաքելության հանրահռչակման միջոց։ Սակայն սրա համար, կարծում եմ, կպահանջվի նվազագույնը տարբերանշանների մի ամբողջ շարք, որոնցից մի քանիսը կներկայացվեն պետական հանձնաժողովի անդամներին, երկրորդ խումբը կմեկնաբանի հարգարժան հանձնաժողովի նպատակները, իսկ երրորդ խումբը, բնականաբար, առաքելությունը։

Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2244

Մեկնաբանություններ